Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-01-12-ից մինչև 2002-07-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-07-18Բացել ARLIS-ում

040.0461.24.07.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 հուլիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 1998 թվականի N 461

քաղ. Երևան

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել`

ա) ավտոտրանսպորտային միջոցների (անկախ սեփականության ձևից) սև հիմնագույնի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 31-ը.

բ) ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը.

գ) անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 2000 թվականի մարտի 1-ը, իսկ «АД» սերիայի համարանիշերի` մինչև 1999 թվականի օգոստոսի 31-ը:

(1-ին կետը լրաց. 28.12.98 N 842, փոփ. 22.07.99 N 479, 12.02.00 N 12)

2. Սահմանել, որ արգելվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետներում պետական համարանիշերը չփոխանակած ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետ սահմանել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ Երևան քաղաքում` մինչև օգոստոսի 31-ը:

(3-րդ կետը լրաց. 17.02.99 N 74)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։