«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2007 թվականի N 543-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպության միջոցով Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 123466.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` նշված հատկացումները դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրելով «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպությանը` առանց մրցույթի անցկացման, այդ կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. մայիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 543-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և
դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են
դրական նշանով, իսկ
նվազեցումները՝
փակագծերում)
առաջին
կիսամյակ ինն
ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (123466.1) (123466.1) (123466.1)
04 03 04. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում «Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում և համակարգչային սարքավորումների պահպանում» ծրագրի իրականացման համար պետական աջակցություն «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (123466.1) (123466.1) (123466.1)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն (123466.1) (123466.1) (123466.1)
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ (123466.1) (123466.1) (123466.1)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 123466.1 123466.1 123466.1
06 Այլ ծրագրեր 123466.1 123466.1 123466.1
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 123466.1 123466.1 123466.1
ՀՀ կառավարություն 123466.1 123466.1 123466.1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան