«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005444
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 նոյեմբերի 2005թ. N 521-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի թիվ 126-Ն
որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 420-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թողարկել Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ՝ հետևյալ չափանիշներով» Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 925.0
Զանգվածը 31,1 գր
Տրամագիծը 40,0 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 500 հատ
2. Հաստատել վերը նշված հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2005 թ. նոյեմբերի 10
Երևան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թ. նոյեմբերի 4-ի
թիվ 521-Ն որոշմամբ