Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 549-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Անշարժ գույքը ենթակա է գնահատման` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Անշարժ գույքի` սույն կետի համաձայն գնահատումը կիրառվում է բացառապես իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը գնահատելու նպատակով և չի կարող հիմք հանդիսանալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվառման ժամանակ ակտիվների ճանաչման, դրանց արժեքի, ամորտիզացիոն մասհանումների ժամկետի և չափի որոշման համար:

Անշարժ գույքի գնահատման և մասնավորեցման կամ օտարման ներկայացվելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման՝ սույն կետով սահմանված կարգով:».

2) 20-րդ կետը «պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ)» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռի «Ակտիվներին վերաբերող շնորհներ» տողում արտացոլված` պետության կողմից օրենքի ուժով անհատույց տրամադրված հողամասերի արժեքի» բառերով.

3) 21-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, ընդ որում, իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ ստացված արժեքը նվազեցնելով հատկացված հողամասի՝ գնահատման պահին գործող կադաստրային արժեքով:

Այն դեպքում, երբ հատկացված հողամասի կադաստրային արժեքը բարձր է անշարժ գույքի՝ հատկացված հողամասով հանդերձ գնահատված արժեքից, անշարժ գույքի գնահատված արժեքն ընդունվում է մեկ դրամին հավասար:» բառերով.

4) 22-րդ կետով սահմանված անշարժ գույքի գնահատման ակտի N 02 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. մայիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

ապրիլի 5-ի N 549-Ն որոշման

Ձև

ԱԿՏ N 02

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*

________________________________________________________________

(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Մակե-

րեսը

(քառ.

մետր) Գնահատված

մեծությունը՝

նվազեցված

հատկացված

հողամասի

կադաստրային

գնի չափով Հատկացված

հողամասի

մակերեսը

(քառ. մետր) և

կադաստրային

գինը Ծանոթա-

գրություն

1 2 3 4 5 6

1. Շենքեր և շինություններ` հատկացված

հողամասի նկատմամբ իրավունքներով հանդերձ

2. Կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ

3. Բազմամյա տնկարկներ` հատկացված հողամասի

նկատմամբ իրավունքներով հանդերձ

4. Շահագործման մեջ չգտնվող անշարժ գույք՝

հատկացված հողամասի նկատմամբ

իրավունքներով հանդերձ

5. Չկառուցապատված հողամասեր**

Ընդամենը

* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության:

** Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:

Գնահատող (գնահատողներ) ______________

(ստորագրությունը) ______________

(անունը, ազգանունը)

______________

(ստորագրությունը) ______________

(անունը, ազգանունը)

______________

(ստորագրությունը) ______________

(անունը, ազգանունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար ______________

(ստորագրությունը) ______________

(անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։