Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ի ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԳ 0021 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 սեպտեմբերի 2005 թ.

ք. Երևան N 201/05

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0021 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 և 122 հոդվածներով Հանձնաժողովը որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել «Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (Բ 0021, տրված 21.02.2001 թ.) լիցենզիան՝ «Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ-ի դիմումի համաձայն։

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպություն և «Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ` Օ. Եսայան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։