«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005465
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հուլիսի 2005 թ. N 389-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել կարճաժամկետ վարկերի ժամկետայնությունը և փոքրածավալ գումարների չափը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2005 թ. օգոստոսի 8
Երևան
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ կենտրոնական բանկի
խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի
թիվ 389-Ն որոշման
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
1. Կարճաժամկետ են համարվում 180 օրվանից ոչ ավելի ժամկետով ստացված կամ տրամադրված վարկերը և փոխառությունները:
2. Վարկերի, փոխառությունների և ուղղակի ներդրումների մարմանն ուղղված փոքրածավալ գումարների վճարումներ են համարվում ամսական մինչև 25 մլն դրամ գումարի վճարումները: