Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 11606042

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

3 փետրվարի 2006 թ.

ք. Երևան N 39-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» և «դ» ենթակետերի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» և «իա» ենթակետերի դրույթներով.

հաստատել 2006 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը` համաձայն հավելվածի:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Ա. Մանուկյան

Հաստատված է

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տրանսպորտի և կապի նախարարի

2006 թ. փետրվարի 3-ի

թիվ 39-Ն հրամանի

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ

Փոստային վճարման պետական

նշանների անվանումը Քանակը Գործողու-

թյան մեջ

դնելու

ժամկետը Անվանա-

գինը

(դրամ) Տպաքա-

նակը

(հատ)

1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

1.1 Հայաստանի Հանրապետության

անկախության 15-ամյակը 1 գեղաթերթիկ III եռամսյակ 480 100000

1.2 Խաղաղություն աշխարհին 1 նամականիշ IV եռամսյակ 50 350000

1.3 Ամանոր և Սուրբ ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 70 100000

2. ԵՎՐՈՊԱ

2.1 Եվրոպա 2 նամականիշ IV եռամսյակ 200, 350 2x500000

3. ՄՇԱԿՈՒՅԹ

3.1 Մանրանկարչություն 1 գեղաթերթիկ IV եռամսյակ 220 60000

3.2 Հայկական կրկեսի կոլեկտիվի

ստեղծման 50-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 70 70000

3.3 Հայկական ազգային տարազ 2 նամականիշ IV եռամսյակ 170, 230 2x30000

3.4 Դեկորատիվ-կիրառական

արվեստներ. Ոսկերչություն 10 նամականիշ IV եռամսյակ 10x280 10x50000

4. ՍՊՈՐՏ

4.1 «FIFA»-ի աշխարհի գավաթի

խաղարկություն 1 նամականիշ IV եռամսյակ 350 150000

4.2 Շախմատի 37-րդ համաշխարհային

օլիմպիադայում Հայաստանի

ազգային հավաքականի հաղթանակը 4 նամականիշ IV եռամսյակ 170, 220, 280, 350 4x200000

5. ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ

5.1 Հակոբ Հովնաթանյանի ծննդյան

200-ամյակը 1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 700

5.2 Միսակ Մանուշյանի ծննդյան

100-ամյակը 1 նամականիշով

միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 1000

5.3 Ակադեմիկոս Արտաշես Շահինյանի

ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 230 30000

5.4 Սերգեյ Մերկուրովի ծննդյան

125-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 230 60000

5.5 Մոցարտի ծննդյան 250-ամյակը 2 նամականիշ,

1 գեղաթերթիկ` 4 նամականիշից IV եռամսյակ 70, 350

70,170,

280, 350 2x50000

30000

5.6 Ռեմբրանդտի ծննդյան

400-ամյակը 2 նամականիշ,

1 գեղաթերթիկ` 4 նամականիշից IV եռամսյակ 70, 350

70,170,

280, 350 2x50000

30000

6. ԲԱՐԵՐԱՐՆԵՐ, ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ

6.1 Հայկական բարեգործական

ընդհանուր միության

հիմնադրման 100-ամյակը.

Պողոս Նուբարի Նուբարյան

և Ալեք Մանուկյան 1 գեղաթերթիկ

3 նամականիշից IV եռամսյակ 120,120, 120 3x75000

7. ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

7.1 Կենդանական աշխարհ. WWF 4 նամականիշ IV եռամսյակ 70, 70, 70, 70 4x250000

7.2 Բուսական աշխարհ 10 նամականիշ IV եռամսյակ 10x230 10x 50000

8. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ

8.1 Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի 50-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 120 50000

9. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ

9.1 Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված համատեղ

հայ-ռուսական 1 նամականիշ I եռամսյակ 350 200000

9.2 Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված` «Հայկական կերպարվեստ» թեմայով նամականիշով գեղարվեստական ծրար 1 նամականիշով ծրար IV եռամսյակ 350 20000

9.3 Համատեղ հայ-իրանական 1 նամականիշ IV եռամսյակ 350 50000

10. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

10.1 Ստեփանավան 4 նամականիշ IV եռամսյակ 110, 120, 170, 200 4x30000

11. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

ՍՏԵՂԾՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ

11.1 Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման

15-ամյակը 1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 1000

(հավելվածը խմբ. 15.05.06 N 120-Ն, 23.06.06 N 166-Ն, 19.10.06 N 262-Ն)

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար` Վ. Մարության

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։