Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2007-06-02Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Սահմանել, որ՝1) 2008 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2007 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2007 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացվող արտարժութային միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ սեփականաշնորհման արտարժութային (ԱՄՆ դոլարով) հատուկ հաշվում, իսկ Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները` գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2007 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 35500 դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55500 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2007 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում.

6) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 281-րդ հոդվածի I մասի 1.1-րդ կետի «դ» ենթակետով և 1.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված՝ Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2007 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի կամ քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունների մասին օրենքի ընդունումը) ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

7) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2007 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

8) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2005 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2005 թվականի hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև այդ հարկերի գծով 2005 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկի գծով համայնքների 2005 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները: Սահմանել, որ այն համայնքների գծով, որոնց տեղական ինքնակառավարման մարմինները 2006 թվականի հունիսի 1-ի դրությամբ փաստացի իրականացնում են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառման գործառույթներ, 2007 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են այդ համայնքների ղեկավարների կողմից գույքահարկի գծով հայտնած ելակետային տվյալները.

9) Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2005 թվականի բյուջեներում առաջացած եկամուտների կորուստների գումարների փոխհատուցման նպատակով այդ համայնքների բյուջեներին սույն օրենքով նախատեսված ամբողջ գումարի վճարմամբ հիշյալ կորուստները համարվում են ամբողջությամբ փոխհատուցված.

10) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

12) պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացող անշարժ գույքի ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, ինչպես նաև պետականացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և քանդման ենթակա նման գույքի քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

13) սույն օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2007 թվականին իրականացվում է Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից ստացվող եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

14) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվող վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների 2007 թվականի օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձևով) և կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն կետում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2007 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց 2007 թվականին ստացվող վճարների գումարների, ինչպես նաև մինչև 2007 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված վճարների` 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

16) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց աղքատության ընտանեկան նպաստներ ստացողների ցուցակներից հանելու համար.

17) 2007 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան.

18) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվների), ինչպես նաև հարկային պետական ծառայության, մաքսային պետական մարմնի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խրախուսման և/կամ համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2007 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող 2007 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող խմբերում և ենթախմբերում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները.

19) սույն օրենքի N 7 հավելվածով ներկայացված ծրագրերի`

ա) իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդ որում, այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվության արժանահավատության համար պատասխանատու են այդ ծրագրերն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմինները,

բ) գանձապետական համակարգի միջոցով կատարումը և կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում սույն օրենքի N 1 հավելվածին համապատասխան.

20) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու ծրագիրը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ժառանգել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգման զանգվածի մեջ մտած գումարի չափով: Սույն կետով սահմանված ավանդատուն ներառվում է փոխհատուցման վճարման ցուցակներում` սույն կետում հիշատակված ծրագրի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջնահերթությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։