«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. օգոստոսի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
NN
ը/կ Մասնագիտությունը, բնագավառը Օրացու-ցային օր
1 2 3
1. Բժիշկներ 2
2. Ատամնաբույժներ 2
3. Դեղագետներ և դեղագործներ 2
4. Բուժքույրեր 2
5. Բուժակներ 2
6. Տեխնիկ-քիմիկոսներ 2
7. Անասնաբույժներ 4
8. Գնացքների, էլեկտրագնացքների և լոկոմոտիվների վարորդներ 7
9. Գրադարանավարներ, մատենագետներ, փաստաթղթավարներ, պոլիգրաֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանների սպասարկման և կինոարտադրության աշխատողներ ու հարակից մասնագիտությունների մասնագետներ 7
10. Ինքնաթիռների օդաչուներ և հարակից մասնագետներ 4
11. Ավիակարգավարներ (դիսպետչերներ) 12
12. Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ 4
13. Մաքսային ծառայողներ 4
14. Հարկային ծառայողներ 4
14.1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովա-
գրության պետական հիմնադրամի աշխատողներ` բացա-
ռությամբ տեխնիկական սպասարկում իրականացնող
անձանց 4
15. Քաղաքացիական ծառայողներ, համայնքային ծառայողներ 4
15.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնողներ 4
16. Քաղաքական պաշտոն զբաղեցնողներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների 4
17. Հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ 4
18. Դատախազության աշխատողներ և դատարանների աշխատակազմերի մասնագետներ 4
19. Լրագրողներ 4
20. Հայինկասացիայի աշխատողներ 4
21. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և բանկային համակարգի աշխատողներ 4
22. Ուղեկցորդներ երկաթուղու վագոնի, օդանավերի և նավերի բորտուղեկցորդներ 4
23. Վագոնավարներ հասարակական տրանսպորտի 4
24. Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում 12
25. Լեռնագործներ, բեռնատար մեքենաների վարորդներ և բանվորներ այլ մասնագիտությունների, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնողներ, քարտաշներ, քար մշակողներ և հարակից մասնագետներ 12
26. Շինարար-տեղակայորդներ և հարակից մասնագետներ 7
27. Բանվոր-հարդարողներ` զբաղված շինարարական և շիննորոգման աշխատանքներում և հարակից մասնագետներ 7
28. Ներկարարներ, բանվորներ շենքների և շինությունների մակերևույթների մաքրման և հարակից մասնագետներ 7
29. Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենների, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում 12
30. Բանվորներ մետաղամշակման և մեքենաշինական արդյունաբերության 7
31. Կաղապարողներ, եռակցողներ, դարբիններ, գրտնակիչներ, կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի նախապատրաստողներ և հարակից նախապատրաստողներ, հարակից մասնագետներ 7
32. Գործիքագործ-փականագործներ, հաստոցավարներ, կարգաբերողներ, բանվորներ և հարակից մասնագետներ 7
33. Բանվորներ` զբաղված արծնապատմամբ, մետաղապատմամբ և ներկմամբ 7
34. Բանվորներ` զբաղված հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում 12
35. Բանվորներ գրահրատարակչական արտադրության 4
36. Եռակցողներ, էլեկտրագազաեռակցողներ, գազակտրողներ և հարակից մասնագետներ 7
37. Վերամբարձ կռունկների մեքենավարներ (կռունկավար) և հարակից մասնագետներ 7
38. Հավաքորդ-փականագործներ էլեկտրական, էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրական սարքերի և հարակից մասնագետներ 7
39. Օպերատորներ, ապարատավարներ և մեքենավարներ քիմիական նյութերի արտադրության սարքավորանքի, նորոգող փականագործներ և էլեկտրափականագործներ կայանքների, կաթսայական, տուրբինային և շոգետուրբինային սարքավորումների, պոմպակայանի, էներգաբլոկի, էլեկտրակայանների և ցանցերի, ռադարային համալիրի, մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի և հարակից մասնագետներ 7
40. Օդային գծերում վերնային աշխատանքներով զբաղված վերանորոգող և էլեկտրացանցերում մալուխների նորոգման ու մալուխային գծերի վրա կապարային կցորդիչներ տեղադրող էլեկտրամոնտյոր-փականագործներ 6
41. Հիմնային և թթվային մարտկոցներ լիցքավորող ու սպասարկող աշխատողներ 6
42. Ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա աշխատանքներ կատարող ճարտարագիտական-տեխնիկական աշխատողներ 6
Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ
1. Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի II բաժնում նշված աշխատողներ 7
2. Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի IV բաժնում նշված աշխատողներ 12
(Ցանկը լրաց. 23.02.06 N 190-Ն, 16.03.06 N 307-Ն, 12.04.07 N 417-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդի տրամադրման կարգը:
2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` տվյալ տարում:
3. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին:
4. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
5. Մինչև տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`
ա) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
բ) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
6. Տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո ամենամյա լրացուցիչ արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն՝
ա) մինչև 18 տարեկան աշխատողները.
բ) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:
7. Տղամարդկանց ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:
8. Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է` քննություններին, ստուգարքներին, դիպլոմային աշխատանքներին նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:
9. Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, ամենամյա լրացուցիչ արձակուրդը բժշկական եզրակացության հիման վրա տրամադրվում է նրանց նախընտրած ժամանակ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան