«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2007 թվականի N 603-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 66-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «843902.6» թիվը փոխարինել «848202.6» թվով.
2) որոշման N 1 հավելվածում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գիտաժողով» տողի 3-րդ սյունակում «0.0» թիվը փոխարինել «4300.0» թվով.
3) որոշման N 1 հավելվածի «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «843902.6» թիվը փոխարինել «848202.6» թվով:
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 66-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 333-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. մայիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 24-ի N 603-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խում-
բը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական
դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող
մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են
դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)
առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (4,300.0) 4,300.0 -
այդ թվում՝
10 Գիտություն (4,300.0) 4,300.0 -
այդ թվում՝
06. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության
ենթակառուցվածքների պահպանում ու զարգացում»
ծրագրի շրջանակներում պետական աջակցություն
ՀՀ ԳԱԱ կազմակերպություններին (4,300.0) 4,300.0 -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (4,300.0) 4,300.0 -
- ներքին այլ տրանսֆերտային վճարներ (4,300.0) 4,300.0 -
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 4,300.0 (4,300.0) -
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 4,300.0 (4,300.0) -
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 4,300.0 (4,300.0) -
ՀՀ կառավարություն 4,300.0 (4,300.0) -
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 4,300.0 (4,300.0) -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան