Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-12-16-ից մինչև 2001-08-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-08-10Բացել ARLIS-ում

040.0478.30.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 հուլիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 1998 թվականի N 478

քաղ. Երևան

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել`

ա) տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

բ) տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

գ) բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

դ) բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

ե) բնակավայրի կամ դրա առանձին հատվածի կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Ր Գ

տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

I. Ընդհանուր դրույթներ

1. Տարածքային հատակագծման ուրվագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարզերի համար:

Հայաստանի Հանրապետության տարածքային հատակագծման ուրվագծի պատվիրատուի պարտականությունները կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզերի համար` համապատասխան մարզպետը:

II. Տարածքային հատակագծման ուրվագծի մշակումը

2. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ նրանց մի մասի հավաքումը, ուրվագծի համաձայնեցումը:

Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքային հատակագծման ուրվագծի նախագծման առաջադրանքը նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

III. Տարածքային հատակագծման ուրվագծի փորձաքննությունը

3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո տարածքային հատակագծման ուրվագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

IV. Տարածքային հատակագծման ուրվագծի համաձայնեցումը

4. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո տարածքային հատակագծման ուրվագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում պետական կառավարման հանրապետական մարմինների համաձայնեցմանը:

5. Պատվիրատուն տարածքային հատակագծման ուրվագիծն ու դրա վերաբերյալ պետական կառավարման համապատասխան մարմինների և իր համաձայնությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

V. Տարածքային հատակագծման ուրվագծի հաստատումը

6. Տարածքային հատակագծման ուրվագիծը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ մասերով`

տարածքի հեռանկարային զարգացման ուրվագիծ.

տարածքի գոտևորման ուրվագիծ.

ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների ուրվագիծ.

բնական և տեխնածին վտանգավոր ազդեցություններից տարածքի պաշտպանության ուրվագիծ.

ուրվագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների ցանկ:

VI. Տարածքային հատակագծման հաստատված ուրվագծի փոփոխությունները

7. Տարածքային հատակագծման հաստատված ուրվագծի փոփոխությունները կատարավում են սույն կարգի համապատասխան:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Ր Գ

տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

I. Ընդհանուր դրույթներ

1. Տարածքային հատակագծման նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարզերի կամ դրանց առանձին հատվածների` արդյունաբերական հանգույցների, բնության հատուկ պահպանվող, առողջարանային, ռեկրեացիոն, պատմամշակութային և այլ նշանակության տարածքների համար:

Հայաստանի Հանրապետության տարածքային հատակագծման նախագծի պատվիրատուի պարտականությունները կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզերի և դրանց առանձին հատվածների համար` համապատասխան մարզպետը:

II. Տարածքային հատակագծման նախագծի մշակումը

2. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

Հայաստանի Հանրապետության մարզերի և դրանց առանձին հատվածների տարածքային հատակագծման նախագծի նախագծման առաջադրանքը նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

III. Տարածքային հատակագծման նախագծի փորձաքննությունը

3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո տարածքային հատակագծման նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

Iv. Տարածքային հատակագծման նախագծի համաձայնեցումը

4. Պատվիրատուն տարածքային հատակագծման նախագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում պետական կառավարման հանրապետական մարմինների համաձայնեցմանը:

5. Պատվիրատուն տարածքային հատակագծման նախագիծն ու դրա վերաբերյալ` պետական կառավարման համապատասխան մարմինների և իր համաձայնությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

v. Տարածքային հատակագծման նախագծի հաստատումը

6. Տարածքային հատակագծման նախագիծը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ մասերով`

տարածքի հեռանկարային զարգացման նախագիծ.

տարածքի գոտևորման ուրվագիծ.

ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների ուրվագիծ.

բնական և տեխնածին վտանգավոր ազդեցություններից տարածքի պաշտպանության նախագիծ:

vI. Տարածքային հատակագծման հաստատված նախագծի փոփոխությունները

7. Տարածքային հատակագծման հաստատված նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Ր Գ

բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

I. Ընդհանուր դրույթներ

1. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է քաղաքի ու գյուղի համար:

Գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է երկու փուլով`

ա) գլխավոր հատակագծի հայեցակարգ (մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի համար կարող է համատեղվել գլխավոր հատակագծի հետ).

բ) գլխավոր հատակագիծ, ներառյալ բնակավայրի սահմանների նկարագիրը:

Մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի գլխավոր հատակագծի նախագիծը կարող է համատեղվել մանրամասն հատակագծման նախագծի հետ:

2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով (Երևանի համար` Երևանի քաղաքապետի պատվերով):

II. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը

3. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում մարզպետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

III. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի հաստատումը

4. Պատվիրատուն «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի ավարտից հետո այն ներկայացնում է համայնքի ավագանուն և այնուհետև մարզպետին` հավանության:

5. Մարզպետը գլխավոր հատակագծի հայեցակարգը համաձայնեցման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, որից հետո այն հաստատում է պատվիրատուն:

Երևանի գլխավոր հատակագծի հայեցակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Գլխավոր հատակագծի հայեցակարգը հիմք է հանդիսանում բնակավայրի «Գլխավոր հատակագիծ» փուլի մշակման համար:

Iv. Բնակավայրի գլխավոր հատակագծի փորձաքննությունը

7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրով:

v. Բնակավայրի գլխավոր հատակագծի համաձայնեցումը

8. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց և համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն ներկայացնում մարզպետին:

9. Մարզպետը նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն` համաձայնեցման:

vI. Բնակավայրի գլխավոր հատակագծի հաստատումը

10. Մարզպետը նախագիծը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինների և իր համաձայնություններով սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատումից հետո հաստատում է բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը` «Գլխավոր հատակագիծ» փուլի «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասով:

vII. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի փոփոխությունները

13. Բնակավայրի գլխավոր հատակագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» և «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասերում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

14. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մյուս մասերում փոփոխությունները կատարվում են քաղաքաշինության բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված և ծրագրվող փոփոխությանն առնչվող այլ պետական կառավարման մարմինների համաձայնությամբ:

(14-րդ կետը փոփ. 16.12.00 N 829)

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Ր Գ

բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

I. Ընդհանուր դրույթներ

1. Մանրամասն հատակագծման նախագիծը (ՄՀՆ) քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծի նախագծի հիման վրա, բնակավայրի կամ դրա առանձին հատվածի համար:

Մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի համար ՄՀՆ-ն կարող է համատեղվել գլխավոր հատակագծի նախագծի հետ:

2. ՄՀՆ-ն մշակվում է համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքի առանձին հատվածների համար` Երևանի քաղաքապետի պատվերով:

II. Մանրամասն հատակագծման նախագծի մշակումը

3. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

4. Գլխավոր հատակագծի նախագծի բացակայության դեպքում ՄՀՆ-ի առաջադրանքը համաձայնեցվում է մարզպետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

III. Մանրամասն հատակագծման նախագծի փորձաքննությունը

5. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո ՄՀՆ-ն ներկայացնում է փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

Iv. Մանրամասն հատակագծման նախագծի համաձայնեցումը

6. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո ՄՀՆ-ի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում մարզպետին ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` համաձայնեցման:

v. Մանրամասն հատակագծման նախագծի հաստատումը

7. Պատվիրատուն ՄՀՆ-ն համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հաստատում է այն:

vI. Հաստատված մանրամասն հատակագծման նախագծի փոփոխությունները

8. Հաստատված ՄՀՆ-ի փոփոխությունները` կատարվում են սույն կարգին համապատասխան:

Երևան քաղաքի տարածքում մանրամասն հատակագծման նախագծերում կատարվող և գլխավոր հատակագծով ամրագրված դրույթներին չհակասող փոփոխություններն իրականացվում են առանց սույն կարգի 6-րդ կետով սահմանված համաձայնեցումների` ապահովելով օրենքով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պարտադիր կատարումը:

(8-րդ կետը լրաց. 16.12.00 N 829)

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Ր Գ

բնակավայրի կամ դրա առանձին հատվածի կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

I. Ընդհանուր դրույթներ

1. Կառուցապատման նախագիծը քաղաքաշինական ճարտարապետաշինարարական փաստաթուղթ է, որը մշակվում է բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծի, մանրամասն հատակագծման նախագծի հիման վրա` նոր կամ վերակառուցվող բնակելի շրջանների, միկրոշրջանների, բնակելի թաղամասերի, բնակելի և հասարակական շենքերի խմբերի, գիտահետազոտական, ուսումնական, բժշկական, ռեկրեացիոն-առողջարանային, սպորտային համալիրների, արդյունաբերական հանգույցների և այլ քաղաքաշինական նշանակության տարածքների համար:

Կառուցապատման նախագիծ մշակվում է նաև համայնքների սահմաններից դուրս գտնվող տարածքների համար:

Կառուցապատման նախագծի մշակման պատվիրատու են հանդիսանում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված սուբյեկտները:

II. Կառուցապատման նախագծի մշակումը

2. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում համայնքի ղեկավարի կողմից տրված ճարտարապետահատակագծային և նախագծման իր առաջադրանքները.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել նախագծային առաջադրանքի մշակումը և ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

3. Բնակավայրի գլխավոր հատակագծի, մանրամասն հատակագծման նախագծերի ու հողերի օգտագործման սխեմաների բացակայության դեպքերում կառուցապատման նախագծի առաջադրանքը համաձայնեցվում է համապատասխան մարզպետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

III. Կառուցապատման նախագծի փորձաքննությունը

4. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

Iv. Կառուցապատման նախագծի համաձայնեցումը

5. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի վարչական սահմաններում իրականացվող կառուցապատման նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին)` համաձայնեցման: Համայնքի ղեկավարը մինչև համաձայնեցումը նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:

6. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում իրականացվող կառուցապատման նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է մարզպետին համաձայնեցման: Մարզպետը մինչև համաձայնեցումը նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:

7. Բնակավայրի գլխավոր հատակագծի, մանրամասն հատակագծման նախագծերի և հողերի օգտագործման սխեմաների բացակայության դեպքերում և կառուցապատման նախագիծը սահմանված կարգով ներկայացվում է մարզպետին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` համաձայնեցման:

v. Կառուցապատման նախագծի հաստատումը

8. Պատվիրատուն կառուցապատման նախագիծը համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հաստատում է այն:

vI. Հաստատված կառուցապատման նախագծի փոփոխությունները

9. Հաստատված կառուցապատման նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։