«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2000 թվականի N 57
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 03.05.07 N 573-Ն)
(Նախաբանը հանվել է 03.05.07 N 573-Ն)
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինության` փախստականներով բնակեցված շենքերը (ցանկը կցվում է) հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնօրինությանը:
(1-ին կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 03.05.07 N 573-Ն)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 03.05.07 N 573-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Փախստականների և Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու միջոցառումների մասին» N 14 որոշման 2-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 8-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Սարգսյան
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ տնօրինությանը հանձնվող շենքերԻ
(Վերնագիրը փոփ. 03.05.07 N 573-Ն)
NN
ը/կ Շենքի անվանումը Հասցեն Հարկայնությունը,
մակերեսը
(քառ. մ) Սենյակների
թիվը Փախստականների
թիվը
1. Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 1 հանրակացարան Երևան, Նոր Նորք,
2-րդ զանգված,
Մոլդովական փող.,
ուսանողական ավան 8/5760 206 122/238
2. Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 2 հանրակացարան Երևան, Նոր Նորք,
2-րդ զանգված,
Մոլդովական փող.,
ուսանողական ավան 8/5760 206 122/238
3. Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 7 հանրակացարան Երևան, Շիրակի 2ա,
Երևանի Շենգավիթի
թաղային համայնք 8/5330 194 145/265
4. Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 10 հանրակացարան Երևան, Սողոմոն
Տարոնցու 5, Երևանի
Շենգավիթի թաղային
համայնք 6/3240 155 104/230
5. Կիրառական արվեստի և
դեկորատիվ իրերի
Երևանի N 5 ՄՊՏՈւ-ի
հանրակացարան Երևան, արցախի փող.,
4-րդ նրբ., 10 շենք 4/2640 120 93/148
6. Երևանի N 26
ուսումնարանի
հանրակացարան Երևան, Վարդաշեն,
6-րդ փող., 68,
Երևանի Էրեբունու
թաղային համայնք 5/4350 116 45/115
7. Աբովյանի
ճարտարագիտական
քոլեջի հանրակացարան Աբովյան, Հատիսի փողոց 9/6900 152 110/332