Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Միանալ 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորք քաղաքում ստորագրված «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիային հետևյալ հայտարարությամբ`

1. Հայաստանի Հանրապետությունը սույն Կոնվենցիան կիրառելու է միայն այն արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ, որոնք կայացվել են մյուս Պայմանավորվող պետությունների տարածքում:

2. Հայաստանի Հանրապետությունը սույն Կոնվենցիան կիրառելու է միայն պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններով ծագող այն վեճերի նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում են առևտրային:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

18 նոյեմբերի 1997 թվականի,

քաղ. Երևան

Ն-210-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։