Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-06-30-ից մինչև 2018-04-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության։

3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի՝

1) I բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Մշակույթի նախարարություն».

2) I բաժինը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 19.1-րդ կետով՝

«19.1. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն».

3) II բաժնի 9.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. հունիսի 8

Երևան

ՆՀ-145-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։