«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2007 թվականի N 610-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:».
3) որոշման 2-րդ, 3-րդ կետերում և 3.1-ին, 3.3-րդ ենթակետերում «հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և» բառերով.
4) որոշման 3.2-րդ ենթակետում «հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին» բառերով.
5) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. մայիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 610-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 837-Ն որոշման
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
Պաշտոնի անվանումը Նվազագույն պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)
Նախարարի խորհրդական 80640
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական
գործադիր այլ մարմնի ղեկավարի խորհրդական 69120
Նախարարի օգնական, մամուլի քարտուղար 60480
Նախարարի տեղակալի օգնական 54000
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական
գործադիր այլ մարմնի ղեկավարի օգնական, մամուլի
քարտուղար 51840
Ռեֆերենտ 43200
Պարետ 37440
Տնտեսվար, պահեստապետ 34560
Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի
տեխնիկ, վարորդ 33120
Արխիվարիուս, գործավար, քարտուղար,
պատճենահանող 28800
Հավաքարար 25920
Պահակ 24480
Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ 23040
Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ 60000
Մեթոդիստ 50400
Բժիշկ-փորձագետ 50400
Բժիշկ-հիգիենիստ 48000
Բժիշկ-համաճարակաբան 48000
Բուժվիճակագիր 42000
Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու
աշխատող 42000
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան