«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2003 թվականի N 837-Ն
Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաԵՎ հանրապետական գործադիր մարմինների ԵՎ մարզպետարանների (ԵրԵՎանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող ԵՎ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին
(Վերնագիրը փոփ. 11.05.06 N 894-Ն, խմբ. 10.05.07 N 610-Ն)
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, 10.05.07 N 610-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:
(2-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ:
(3-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
3.1. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար խրախուսել:
(3.1 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
3.2. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:
(3.2 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
3.3. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
(3.3 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հուլիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 837-Ն որոշման
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
Պաշտոնի անվանումը Նվազագույն պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)
Նախարարի խորհրդական 80640
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական
գործադիր այլ մարմնի ղեկավարի խորհրդական 69120
Նախարարի օգնական, մամուլի քարտուղար 60480
Նախարարի տեղակալի օգնական 54000
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական
գործադիր այլ մարմնի ղեկավարի օգնական, մամուլի
քարտուղար 51840
Ռեֆերենտ 43200
Պարետ 37440
Տնտեսվար, պահեստապետ 34560
Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի
տեխնիկ, վարորդ 33120
Արխիվարիուս, գործավար, քարտուղար,
պատճենահանող 28800
Հավաքարար 25920
Պահակ 24480
Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ 23040
Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ 60000
Մեթոդիստ 50400
Բժիշկ-փորձագետ 50400
Բժիշկ-հիգիենիստ 48000
Բժիշկ-համաճարակաբան 48000
Բուժվիճակագիր 42000
Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու
աշխատող 42000
(Հավելվածը խմբ. 10.05.07 N 610-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան