Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-06-01-ից մինչև 2018-07-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-07-19Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2003 թվականի N 666-Ն

«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):

2. Սահմանել, որ`

ա) պետական կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը պետական մարմիններին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն է.

բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում,

էլեկտրամոնտաժման աշխատանքներ,

սանիտարատեխնիկական աշխատանքներ,

հարդարման աշխատանքներ,

կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում:

(2-րդ կետը խմբ. 08.04.04 N 469-Ն, լրաց. 20.01.05 N 10-Ն)

3. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը,

բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության NN 2 և 3 կառավարական տները` համապատասխանաբար 741487665 դրամ և 197454289 դրամ հաշվեկշռային արժեքով, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(5-րդ կետը փոփ. 08.08.03 N 998-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`

ա) ապահովել համապատասխան տարածքների անհատույց օգտագործման տրամադրումը պետական մարմիններին` համաձայն հավելվածի.

բ) տարածքներ օգտագործողների հետ համատեղ ապահովել համապատասխան պայմանագրերի սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

7. Սահմանել, որ մինչև պետական կազմակերպության սահմանված կարգով պետական գրանցումը NN 2 և 3 կառավարական տների սպասարկումը պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հունիսի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունիսի 5-ի N 666-Ն որոշման

Ց Ա Ն Կ

N 2 ԵՎ 3 ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(Վերնագիրը փոփ. 03.05.07 N 573-Ն)

NN

ը/կ Պետական մարմնի անվանումը Անհատույց օգտագործման

տրամադրվող տարածքի նկարագիգրը

1. ՀՀ առողջապահության

նախարարություն N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 2-րդ հարկը

(31 սենյակ)

2. ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարություն N 3 կառավարական շենքի գործող մասնաշենքի 2-րդ հարկի

ձախակողմյան թևը (13 սենյակ)

3. ՀՀ բնապահպանության

նախարարություն N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 5-րդ հարկը

(31 սենյակ) և գործող մասնաշենքի 5-րդ

հարկը (27 սենյակ)

8-րդ հարկի կենտրոնական հատվածի 100 քառ. մետր տարածքը

4. ՀՀ գյուղատնտեսության

նախարարություն N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 1-ին հարկը

(31 սենյակ)

5. ՀՀ կրթության և գիտության

նախարարություն N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 6-րդ հարկը

(31 սենյակ) և 7-րդ հարկից 4 սենյակ

8-րդ հարկի կենտրոնական հատվածի 100 քառ. մետր տարածքը

6. ՀՀ մշակույթի, երիտասարդության

հարցերի ևսպորտի նախարարություն N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 7-րդ

հարկից 27 սենյակ

8-րդ հարկի կենտրոնական հատվածի 170 քառ. մետր տարածքը

7. ՀՀ սոցիալական ապահովության

նախարարություն N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 3-րդ հարկը

(31 սենյակ) և գործող մասնաշենքի 3-րդ

հարկի ձախակողմյան թևը (13 սենյակ)

7.1 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն N 2 կառավարման մասնաշենքից 2280 քառ. մետր տարածք (48 սենյակ և 6 սանհանգույց)

8. ՀՀ քաղաքաշինության

նախարարություն N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 4-րդ հարկը

(31 սենյակ) և գործող մասնաշենքի 4-րդ

հարկը (27 սենյակ)

9. ՀՀ ազգային վիճակագրական

ծառայություն N 3 կառավարական շենքի գործող մասնաշենքի 6-րդ և 7-րդ հարկերը

(54 սենյակ)

8-րդ հարկից 120 քառ. մետր օժանդակ տարածքը

(Ցանկը լրաց. 25.03.04 N 410-Ն, 03.05.07 N 573-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։