«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2007 թվականի N 677-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆ), ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ (ԱՐԱԳԱԾ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007 թվականի հունիսի 3-ին կայացած` Շիրակի մարզի Քարաբերդի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007 թվականի հունիսի 10-ին կայանալիք` Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ղեկավարի, 2007 թվականի հունիսի 17-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Տեղերի, Արագածի (Ապարան), Օհանավանի, Լեռնապարի գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշենի (Արագած) գյուղական համայնքի ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Ակունքի, Կոտայքի մարզի Բջնիի գյուղական համայնքների ղեկավարների, 2007 թվականի հունիսի 24-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Ափնայի, Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքների ղեկավարների և Փանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 5128420 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի N 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և Շիրակի մարզի Քարաբերդի, Կոտայքի մարզի Աղավնաձորի, Արագածոտնի մարզի Տեղերի, Արագածի (Ապարան), Օհանավանի, Լեռնապարի, Նորաշենի (Արագած), Գեղարքունիքի մարզի Ակունքի, Կոտայքի մարզի Բջնիի, Արագածոտնի մարզի Ափնայի, Շիրակի մարզի Հովիտի և Փանիկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հունիսի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 6-ի N 677-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ N 14 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆ), ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ (ԱՐԱԳԱԾ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________
1.
Աշխատանքի վարձատրության ֆոնդ 1290000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի աշխատավարձ
(2 ամիս x 150000 դրամ) 300000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձ
(2 ամիս x 110000 դրամ) 220000
3) հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձ
(2 ամիս x 110000 դրամ) 220000
4) հանձնաժողովի անդամների աշխատավարձ
(2 ամիս x 5 անդամ x 55000 դրամ) 550000
2.
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 243500
_________________________________________________________________
Ընդամենը 1533500
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 6-ի N 677-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆ), ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ (ԱՐԱԳԱԾ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________
1.
Աշխատանքի վարձատրության ֆոնդ 160000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի, քարտուղարի և անդամների աշխատավարձ 160000
2.
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 66000
3.
Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4.
Կապի ծառայության վճարներ 1000
5.
Գրասենյակային ծախսեր 3000
_________________________________________________________________
ընդամենը 235000
15 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(15 x 235000)
3525000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(13577 ընտրող + 13577 x 0,03) x 5 դրամ
69920
_________________________________________________________________
Ընդամենը 3594920
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան