«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2007 թվականի N 631-Ա
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հունիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 24-ի N 631-Ա որոշման
Ց Ա Ն Կ ԵՎ Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ Միջոցառման անվանումը Կատարողը Կատարման ժամկետը
1. «Հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողների մասնագիտական պատրաստվածության կրթական չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրաման ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2007 թ.
հուլիսի
առաջին
տասնօրյակ
2. «Հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողների մասնագիտական պատրաստվածության ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի ու ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի համատեղ հրաման ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2007 թ.
սեպտեմբերի
առաջին
տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան