Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 579-Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11 շենքում (նախկին «Արաբկիր» հյուրանոց), Ս. Տարոնցու 5, Կիևյան 8 և Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի պողոտայի, 4-րդ նրբանցք հասցեներում գտնվող և ճարտարապետական քոլեջի հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. մայիսի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

ապրիլի 12-ի N 579-Ա որոշման

Ց Ա Ն Կ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Ազգանունը, անունը Բնակտարածության հասցեն, սենյակների

թիվը Հաշվառման կանգնելու տարեթիվը Հատկացման տարեթիվը ՀՀ քաղաքա-ցիություն ստանալու տարեթիվը Վերադաս կառավարման

մարմնի համաձայնությունը

1 2 3 4 5 6

Մնացականյան Զարուհի քաղ. Աբովյան, Հաղթանակի 40-ամյակի պող., Ուսանողական 4-րդ նրբ., հանրակացարանի 2-րդ հարկ, սենյակ 211, 1 սենյակ 1992 թ. 1999 թ. 27.02.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Աֆյան Շահեն քաղ. Աբովյան, Հաղթանակի 40-ամյակի պող., Ուսանողական 4-րդ նրբ., բն. 613, 1 սենյակ 1988 թ. 1988 թ. 15.01.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Կարախանով Սերգեյ քաղ. Աբովյան, ճարտարապետական քոլեջի հանրակացարան, բն. 207.ա, 1 սենյակ 1988 թ. 2000 թ. 2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Մանուչարյան Կարինե քաղ. Երևան, Ս. Տարոնցու 5, հանրակացարան, սենյակ 207, 1 սենյակ 1988 թ. 1990 թ. 06.07.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Գորգիյանց Նոռա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 307, 1 սենյակ 1989 թ. 1989 թ. 07.11.2000 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Միրզոյանց Յուրի քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 204, 1 սենյակ 1990 թ. 1990 թ. 20.08.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Գրիգորյանց Լիանա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 522, 1 սենյակ 1988 թ. 2002 թ. 07.02.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Առուստամով Կարեն քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 508, 509, 510, 3 սենյակ 1990 թ. 1990 թ. 2000 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Ավետովա Ալլա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 209, 1 սենյակ 1990 թ. 1990 թ. 21.01.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Մարտիրոսով Արթուր քաղ. Երևան, Կիևյան 8, հանրակացարան, սենյակ 25, 1 սենյակ 1989 թ. 1989 թ. 12.03.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։