ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուն նվիրված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ գումարել Երևան քաղաքում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում (Թումանյան 36):
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Խ. Հարությունյան
1 ապրիլի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-253-1