ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2007 թվականի N 701-Ա
«ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հունիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 14-ի N 701-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ
Պաշտոնը Հաստիքների թիվը Զենքի տեսակը Զենքի ձևը Զենքի քանակը Զենքի մոդելը
Տնօրեն 1 ծառայողական կարճ ակոսափող 1 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ
ոստիկանության
քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել
Փոխտնօրեն 1 ծառայողական կարճ ակոսափող 1
Գաղտնի, հույժ գաղտնի և ծառայողական թղթակցությունների բաժնի պետ 1 ծառայողական կարճ ակոսափող 1
քաղաքացիական քաղաքացիական` որսորդական երկար ակոսափող և երկար ողորկափող, գազային զենք 1
Թանկարժեք և գնահատված ծանրոցների տեղափոխման բաժնի պետ 1 ծառայողական կարճ ակոսափող 1
քաղաքացիական քաղաքացիական` որսորդական երկար ակոսափող և երկար ողորկափող, գազային զենք 1
Սուրհանդակներ 36 ծառայողական կարճ ակոսափող 36
Ընդամենը 40 ծառայողական կարճ ակոսափող 40
քաղաքացիական քաղաքացիական` որսորդական երկար ակոսափող և երկար ողորկափող, գազային զենք 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան