ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. Արտակարգ
իրավիճակներում
բնակչության
պաշտպանության մասին ՀՀ կառավարություն
27.02.1998 ԱԺ պաշտպանության,
ազգային անվտանգության և
ներքին գործերի,
Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողովներ
2. ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին ԱԺ պատգամավոր
Ս. Գիմիշյան Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ
3. «ՀՀ ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Էդ. Եգորյան, Հ. Թոքմաջյան,
Պ. Մակեյան, Ս. Գիմիշյան
06.03.1998 Պետական-իրավական հարցերի,
գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ
4. Պետական և համայնքներին հայեցողական իրավազորություններով հանձնված արվեստանոցների անհատույց մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին ՀՀ կառավարություն
09.03.1998 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
5. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Ս. Գիմիշյան, Ա. Մորիկյան,
Հ. Թոքմաջյան, Պ. Մակեյան
03.03.1998 Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ
6. Նավթի և գազի ՀՀ Կառավարություն
05.03.1998 Պետական-իրավական
հարցերի, Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ
7. «ՀՀ 1998 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարություն
09.03.1998 Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
8. Կառավարության գործունեության ծրագիրը ԱԺ նիստում ներկայացնելու և քննարկելու կարգի մասին ԱԺ պատգամավորներ
Բ. Արարքցյան, Ա. Եղիազարյան,
Կ. Ռուբինյան, Վ. Խաչատրյան
03.04.1998 Պետական-իրավական
հարցերի մշտական հանձնաժողով
9. «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի ներկայացման կարգի մասին Պետական-իրավական
հարցերի մշտական հանձնաժողով
13.04.1998 Պետական-իրավական
հարցերի մշտական հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Խ. Հարությունյան
13 ապրիլի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-0254-1