Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ 5.Ա.1 ԿԵՏԻ Գ) ԵՆԹԱԿԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

15 հունիսի 2007 թ.

ք. Երևան N 263

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ 5.Ա.1 ԿԵՏԻ Գ) ԵՆԹԱԿԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով՝

ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմեենՏել» փակ բաժնետիրական ընկերության N 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի 5.Ա.1 կետի գ) ենթակետը, որի համաձայն «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը լիազորված է ծառայությունների մատուցման տարածքում բացառիկ իրավունքի հիմքերով մատուցել հանրային շարժական ծառայությունները, բացառությամբ GՏM ծառայությունների, շարժական արբանյակային ծառայությունների և շարժական մասնագիտացված ռադիոծառայությունների,

բ) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի մայիսի 24-ի N 231/07 գրությունը՝ 3G համակարգերի միջոցով իրականացված ծառայությունները հանրային շարժական ծառայություններ համարվելու մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ,

և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության N 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի 5.Ա.1 կետի գ) ենթակետով նախատեսված հանրային շարժական ծառայությունների տեսակ են հանդիսանում նաև 3G համակարգերի միջոցով իրականացված ծառայությունները:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։