Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2007 թվականի N 718-Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11 շենքում (նախկին` «Արաբկիր» հյուրանոց), Տարոնցու 5, Կիևյան 8, Շիրակի 2 ա, Մոլդովական 70/1 և Թբիլիսյան խճուղի, 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնելու վերաբերյալ միջնորդությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերողներին:

3. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հունիսի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հունիսի 21-ի N 718-Ա որոշման

Ց Ա Ն Կ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Անունը, ազգանունը Բնակտարա-

ծության հասցեն,

սենյակների թիվը Հաշվառման

կանգնելու

տարեթիվը Հատկաց-

ման

տարեթիվը ՀՀ քաղա-

քացիություն

ստանալու

տարեթիվը Վերադաս

կառավարման մարմնի

համաձայնությունը

Բաշրաթյան Նինա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 210, 1 սենյակ 1988 թ. 1993 թ. 22.05.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

09.03.2007 թ.,

N 1/7-284

Առաքելովա Լիլիա քաղ. Երևան, Տարոնցու 5, հանրակացարան,

բն. 426, 1 սենյակ 1990 թ. 2002 թ. 08.07.2006 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

27.11.2006 թ.,

N 1/7-1187

Գրիգորյան Թամարա քաղ. Երևան, Կիևյան 8, հանրակացարան,

N 57 սենյակ,

1 սենյակ 1988 թ. 1992 թ. 16.05.2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

09.03.2007 թ.,

N 1/7-284

Միքաելյան Նարինե քաղ. Երևան,

Շիրակի 2ա, N 7 հանրակացարան,

բն. 222, 1 սենյակ 1988 թ. 1993 թ. 07.11.2000 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

09.03.2007 թ.,

N 1/7-284

Միքաելյան Բորիս քաղ. Երևան,

Շիրակի 2ա N 7 հանրակացարան,

բն. 224, 1 սենյակ 1988 թ. 1993 թ. 23.01.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

09.03.2007 թ.,

N 1/7-284

Օսեպյան Սամվել քաղ. Երևան, Մոլդովական 70/1 «Նոր-Նորք» ուսանողական ավան,

2-րդ մ/շ, N 211 սենյակ, 1 սենյակ 1988 թ. 2000 թ. 22.07.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

17.01.2007 թ.,

N 881-1566/2

Մկրտչյան Սեդա քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի, 5, N 215 սենյակ,

1 սենյակ 1989 թ. 2002 թ. 30.10.2002 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

12.02.2007 թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։