Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2007 թվականի N 722-Ա

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հաշվի առնելով Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի միջոցներով Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում կառուցված` 51 940 941 դրամ հաշվեկշռային արժեքով ջրամատակարարման և կոյուղագծերի ցանցերը (այսուհետ` գույք) ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` 49 առանձնատան համապատասխան սպասարկումն ապահովելու պայմանով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայկական մասնաճյուղի տնօրենի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վարձակալության իրավունքով տրամադրել «Երևան-Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը և ապահովել վարձակալության պայմանագրի կնքումը, նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը դրանց հետ կապված ծախսերն իրականացնել ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հունիսի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։