Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-14-ից մինչև 2007-06-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-06-04Բացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

24 փետրվարի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60004027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 փետրվարի 2004 թ.

ք. Երևան N 21-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 28.06.05 N 86-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 28.06.05 N 86-Ն)

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 7.0 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 28.06.05 N 86-Ն)

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ցուցանիշները գործում են 15 տարի ժամկետով՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:

(2-րդ կետը փոփ. 28.06.05 N 86-Ն, խմբ. 13.12.05 N 207-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 23-ի «Հողմաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» N 62 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ բնական մենաշնորհների

կարգավորման հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։