Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀՀ-Ի ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Վավերացնել 1998 թվականի մարտի 12-ին Վաշինգտոն քաղաքում ստորագրված «Զարգացման վարկի մասին (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր)» Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև համաձայնագիրը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը բանակցել Միջազգային զարգացման ընկերակցության հետ Համաձայնագրի 4-րդ հավելվածի «բ» կետի «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնին» և «դ» կետի «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններին» հատկացվող գումարների մի մասը վերաբաշխել «Ենթավարկերի» և «Գյուղատնտեսության հաստատությունների ուժեղացման» մյուս բաղադրիչներին` հաշվի առնելով, որ վերջինս ըստ ծրագրի ինտեգրացվելու է մեկ միասնական կառույցում:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Խ. Հարությունյան

3 հուլիսի 1998 թվականի,

քաղ. Երևան

Ն-272-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։