Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱUԽԱՆՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-09-02-ից մինչև 2007-07-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-07-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ և 16-րդ կետերով` որոշում եմ.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը` համաձայն հավելված 1-ի:

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող զինվորական կոչումների ցանկը` համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» ՆՀ-518 հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 3-ի ՆՀ-623գ հրամանագրի խմբագրությամբ) առաջին կետը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող զինվորական կոչումների ցանկը հաստատելու մասին» ՆՀ-528 հրամանագիրը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 3-ի ՆՀ-624գ հրամանագրի խմբագրությամբ):

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայասնտանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

2 սեպտեմբերի 2000 թ.

ՆՀ-658

* - Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։