Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-12-31-ից մինչև 2006-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

040.0595.19.12.97

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 1997 թվականի N 595

քաղ. Երևան

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում մեծածախ առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մեծածախ առևտրի հիմնական կանոնները (կցվում է):

2. Սահմանել, որ պարենային, ոչ պարենային ու արտադրատեխնիկական նշանակության ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ առևտրի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը` համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 04.12.03 N 1602-Ն)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

դեկտեմբերի 19-ի N 595 որոշմամբ

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող մեծածախ առևտուրը:

2. Մեծածախ առևտուրն ապրանքների առուծախի այնպիսի գործունեություն է, երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով:

3. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:

4. Ձեռնարկության մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:

5. Գնորդի պահանջով ձեռնարկությունը ներկայացնում է`

ձեռնարկության պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

մեծածախ առևտրի հիմնական կանոնները.

սպասարկող բանկի ռեկվիզիտները (անվանումը, հասցեն, հաշվի համարը).

վաճառվող ապրանքներին և մատուցվող ծառայություններին վերաբերող ստանդարտները և այլ նորմատիվ փաստաթղթեր.

վաճառվող ապրանքների տեսականին և գնացուցակը.

չափման միջոցների ստուգաչափման վկայականները:

6. Մեծածախ առևտրի մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Ձեռնարկությունում վաճառվող ապրանքների նմուշների սրահի առկայության դեպքում նմուշները ցուցադրվում են գնապիտակներով, որտեղ նշվում են ապրանքի անվանումը, վաճառքի առաջարկված գինը, արտասահմանյան արտադրության ապրանքների համար` հայերեն անվանումը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ապրանքը բնութագրող այլ տվյալներ:

8. Ձեռնարկությունը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի) պարտավոր է բանկում ունենալ հաշվարկային հաշիվ և գնորդի պահանջով նրա հետ հաշվարկները կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր վճարամիջոցներով:

Ձեռնարկությունն իրավունք ունի հրաժարվելու վճարումը քարտով ընդունելու, եթե վճարման ենթակա գումարը պակաս է տվյալ տեսակի քարտով վճարումներն իրականացնելու համար ձեռնարկության և սպասարկող բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով սահմանված քարտերով վճարման ենթակա նվազագույն գումարից:

9. Ձեռնարկությունում ապրանքներ ընդունողը և վաճառողը պարտավոր են կրել կազմակերպության ղեկավարի կողմից տրված անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշումով` վավերացված ձեռնարկության կնիքով:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:

(9-րդ կետը լրաց. 13.12.02 N 2035-Ն, 04.12.03 N 1602-Ն)

10. Ապրանքների պահպանումը պետք է համապատասխանի տվյալ ապրանքի համար ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին:

11. Արգելվում են սահմանված պահանջներին չհամապատասխանող, անորակ, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության և երաշխիքային ժամկետներն անցած ապրանքների ընդունումն ու վաճառքը, եթե դրա մասին նախապես գրավոր հայտարարված չէ (բացառությամբ դեղամիջոցների, որոնց վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի տված գրավոր թույլտվության առկայության դեպքում):

12. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վաճառքը` առանց համապատասխանության սերտիֆիկատների առկայության:

13. Ձեռնարկությունը պայմանագրային հիմունքներով գնորդին կարող է առաջարկել վճարովի ծառայություններ` ապրանքների ի պահ ընդունում, բեռնափոխադրում գնորդի նշած հասցեով, ապրանքների տեսակավորում և տարայավորում (այդ թվում բեռնարկղերով անմիջականորեն մանրածախ առևտրի ձեռնարկություն հասցնելու համար), տեղեկատվական, գովազդային և ապրանքամատակարարման բարելավմանը նպաստող այլ ծառայություններ:

14. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:

(կանոնները լրաց. 13.12.02 N 2035-Ն, 04.12.03 N 1602-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։