Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2008-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հուլիսի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60007254

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2007 թ.

ք. Երևան N 280-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման համակարգերի վերականգնման առաջնեկային ծրագրերի մասին» N 509-Ն և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն՝ բարձր արդյունավետության տեղակայանքներում օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված եղանակով արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանել 15,058 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 18,07 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2008 թվականի հունվարի 1-ը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։