Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2007 թվականի N 753-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «ընդգրկված» բառից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով.

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «(կցվում է)» բառը փոխարինել «` համաձայն N 1 հավելվածի.» բառերով.

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «(կցվում է):» բառը փոխարինել «` համաձայն N 2 հավելվածի.» բառերով.

4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N 3 հավելվածի:»` համաձայն հավելվածի.

5) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը`» բառերով.

6) որոշմամբ հաստատված կարգում և ցանկում «Հաստատված է» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հավելված N 1» և «Հավելված N 2» բառերով.

7) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը «ցանկում նշված» բառերից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով.

8) որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 2-րդ կետերում «ցանկում» բառը փոխարինել «ցանկերում» բառով, իսկ «նշված» բառից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով.

9) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը «իմաստով» բառից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով, իսկ «ցանկում» բառը փոխարինել «ցանկերում» բառով.

10) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում «ցանկում» բառը փոխարինել «ցանկերում» բառով.

11) որոշմամբ հաստատված ցանկից հանել «ավազ, տուֆ, խճաքար, գաջ և ցեմենտ» ապրանքատեսակներին վերաբերող տողերը.

12) որոշմամբ հաստատված կարգի հաշվետվության ձևում «Իրացված քանակը» սյունակից հետո լրացնել 2 նոր սյունակ` «Կորուստ» և «Օգտագործված է սեփական արտադրության համար» անվանումներով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հուլիսի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հունիսի 28-ի N 753-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 299 որոշման

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը Հանքանյութերի

անվանումները Չափման

միավորը Ներկայացվող

հաշվետվության

պարբերականությունը

(հաշվետու

ժամանակաշրջանը)

2505 90 000 ավազ մ.3 եռամսյակային

2515 11 000, 2515 12 տուֆ մ.3 եռամսյակային

2517 10 100 խճաքար մ.3 եռամսյակային

2515 20 000 գաջ տոննա եռամսյակային

2523 10 000, 2523 21 000,

2523 29 000, 2523 30 000,

2523 90 100, 2523 90 800 ցեմենտ տոննա եռամսյակային

2516 11 000, 2516 12, 2516 90 000 բազալտ մ.3 եռամսյակային

2513 10 100 պեմզա մ.3 եռամսյակային

2516 90 000, 2517 10 200 ֆելզիտ մ.3 եռամսյակային

2507 00, 2508 30 000, 2508 40 000 կավ մ.3 եռամսյակային

2515 11 000, 2515 12, 2515 12 900 տրավերտին մ.3 եռամսյակային

2515 11 000, 2515 12, 2517 41 000 մարմար մ.3 եռամսյակային

2616 90 000, 7108 11 000,

7108 12 000, 7108 13 100,

7108 13 800, 7108 20 000 ոսկի տոննա եռամսյակային

2516 90 000 կվարցային դիորիտ մ.3 եռամսյակային

2603 00 000 պղինձ տոննա եռամսյակային

2516 11 000, 2516 12 գրանիտ մ.3 եռամսյակային

2516 90 000 գաբրոսիենիտ մ.3 եռամսյակային

2516 90 000 պորֆիրիտ մ.3 եռամսյակային

2505 10 000 ավազ կվարցային և

կրեմնային մ.3 եռամսյակային

2517 20 000 հրաբխային խարամ մ.3 եռամսյակային

2521 00 000, 2522 10 000,

2522 20 000, 2522 30 000 կրաքար մ.3 եռամսյակային

2530 10 100 պեռլիտ մ.3 եռամսյակային

2529 30 000 սիենիտ մ.3 եռամսյակային

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։