Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-10-01-ից մինչև 2008-03-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-03-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հուլիսի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60307251

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 հունիսի 2007 թ.

ք. Երևան N 11-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 18 հունիսի 2007 թ.

թիվ 11-Ն որոշմամբ

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև վարկային ծրագրերի իրականացման գրասենյակները (որոնք շինարարություն են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և/կամ շնորհային միջոցների հաշվին), համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար հաշվետվությունը կազմում և ներկայացնում են մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունքին` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանների համար), փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերի, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների ծավալներին համապատասխան:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից՝

1. «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը»

2. «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը»

3. «Շինարարական աշխատանքների ծավալներն ըստ շինարարություն իրականացնող կազմակերպությունների»

6. 1-ին բաժնի «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը» «Ա» սյունակի` «Բնակելի շենքեր», «Հանրակրթական դպրոցներ», «Նախադպրոցական հիմնարկներ», «Հիվանդանոցներ», «Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ», «Ակումբներ և մշակույթի տներ», «Արդյունաբերական շենքեր», «Գյուղատնտեսական շենքեր», «Տրանսպորտի և կապի շենքեր», «Հյուրանոցներ և ռեստորաններ» և «Այլ շենքեր» (մասնավորապես, առևտրի շենքեր, վարչական շենքեր, առողջատներ, մարզադահլիճներ, վարսավիրանոցներ, հանգստի և զվարճանքի շենքեր) ցուցանիշների հանրագումարի մեջ ներառվում են` նոր շենքերի շինարարություն, շենքերի վերանորոգում, տարբեր նշանակության շենքերի վերափոխում, շենքերի ամրացում և այլ շինարարական աշխատանքներ:

1-ին բաժնի «բ» ենթատողերի 1-4 սյունակներում բերված ցուցանիշները համապատասխան հզորությունների հանրագումարի մեջ չեն արտացոլվում:

1-ին սյունակում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկված շենքերի հզորությունների` քառ.մ ընդհանուր մակերես, աշակերտական տեղ, տեղ, մահճակալ, հաճախում մեկ հերթափոխում և քանակի վերաբերյալ տվյալները,

2-րդ սյունակում` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում գործարկված հզորությունների վերաբերյալ տվյալները, 3-րդ և 4-րդ սյունակներում՝ համապատասխանաբար, գյուղական բնակավայրերում,

5-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարական աշխատանքների ծավալները, ինչը ներառում է.

շինմոնտաժային աշխատանքներ.

շինարարական տարածքի նախապատրաստում,

շենքերի և շինությունների շինարարություն,

կապիտալ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորումների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները,

ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորումների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ,

շենքերի և շինությունների ճարտարագիտական սարքավորանքի տեղադրում,

հարդարման աշխատանքներ,

շինարարական սարքավորանքի վարձակալում սպասարկող անձնակազմի հետ,

սարքավորում, գործիք և գույք` շինարարության նախահաշվով նախատեսված մոնտաժ պահանջող կամ չպահանջող սարքավորումների, գործիքների և տնտեսական գույքի, շինարարության նախահաշվի մեջ չմտնող մեքենաների և սարքավորումների ձեռքբերման ծախսերը,

այլ աշխատանքներ` ճարտարապետական, շինարարական նախագծումը և կառուցքավորումը (կոնստրուկտավորում) (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), ինչպես նաև նախագծային կազմակերպությունների՝ հեղինակային հսկողությունը, հեղինակային և տեխնիկական վերահսկողությունը, շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները, կադրերի վերապատրաստման ծախսերը և այլն:

6-րդ սյունակում՝ շինմոնտաժային աշխատանքների ծավալները:

7. 2-րդ բաժնի «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը» 202-215 տողերը լրացվում են ըստ ֆինանսավորման աղբյուրների, 217-222 տողերը՝ ըստ գործունեության տեսակների:

1-ին սյունակի «Հիմնական միջոցների գործարկումը տարեսկզբից» ցուցանիշը լրացվում է աճողական կարգով եռամսյակը մեկ անգամ:

Հիմնական միջոցների գործարկման ցուցանիշի մեջ ներառվում են շինարարությունն ավարտված և շահագործման հանձնված շենքերի և շինությունների արժեքները, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, սարքավորումների (մոնտաժ պահանջող և չպահանջող, շինարարության նախահաշվի մեջ մտնող և չմտնող) արժեքները, գործիքների, գույքի և այլ առարկաների արժեքները, ինչպես նաև հիմնական միջոցների արժեքի մեծացման հետ կապված այլ ծախսեր:

2-րդ բաժնի 216-րդ տողը լրացվում է օտարերկրյա և համատեղ կազմակերպությունների կողմից իրականացված շինարարություն:

8. 3-րդ բաժինը «Շինարարական աշխատանքների ծավալներն ըստ շինարարություն իրականացնող կազմակերպությունների» լրացվում է եռամսյակը մեկ անգամ:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունքին

Շինարարություն իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղական համայնքները մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

2-կշ

(ամսական)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

18 հունիսի 2007 թ.

թիվ 11-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I

Մարզը I_I_I_I_I

Համայնքը I_I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

200 թ. հունվար - __________-ին

(ըստ ֆինանսավորման աղբյուրների)

1. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը

Անվանումը Տողի հա-մարը Չափի միավորը Ընդամենը գործարկվել են այդ թվում՝

գյուղական բնակավայրերում Շինարարություն /փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ

տարե-սկզբից նախորդ տարվա համապա-տասխան ժամանա-կաշրջանում տարե-սկզբից նախորդ տարվա համապա-տասխան ժամանա-կաշրջա-նում ընդամենը այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներ

Ա Բ Գ 1 2 3 4 5 6

Բնակելի շենքեր և հանրակա-ցարաններ 101 քառ.մ ընդհա- նուր մակերես

շենքերի քանակը 102 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 103 քառ.մ ընդ. մակերես

շենքերի քանակը 104 հատ

բ) շենքերի նորոգում 105 հազար դրամ x x x x

գ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում 106 քառ.մ ընդ. մակերես

շենքերի քանակը 107 հատ

դ) շենքերի ամրացում 108 քառ.մ ընդ. մակերես

շենքերի քանակը 109 հատ

Հանրակրթական դպրոցներ 110 աշակերտա-կան տեղ

111 քառ. մ մակերես

շենքերի քանակը 112 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 113 աշակերտա-կան տեղ

114 քառ. մ մակերես

շենքերի քանակը 115 հատ

բ) շենքերի նորոգում 116 հազար դրամ x x x x

Նախադպրոցական հիմնարկներ 117 տեղ

118 քառ. մ մակերես

շենքերի քանակը 119 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 120 տեղ

121 քառ. մ մակերես

շենքերի քանակը 122 հատ

բ) շենքերի նորոգում 123 հազար դրամ x x x x

Հիվանդանոցներ 124 մահճակալ

125 քառ. մ մակերես

շենքերի քանակը 126 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 127 մահճակալ

128 քառ. մ մակերես

շենքերի քանակը 129 հատ

բ) շենքերի նորոգում 130 հազար դրամ x x x x

Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ 131 հաճախում մեկ հերթափոխում

132 քառ. մ մակերես

շենքերի քանակը 133 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 134 հաճախում մեկ հերթափոխում

135 քառ. մ մակերես

շենքերի քանակը 136 հատ

բ) շենքերի նորոգում 137 հազար դրամ x x x x

Ակումբներ և մշակույթի տներ 138 տեղ

139 քառ. մ մակերես

շենքերի քանակը 140 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 141 տեղ

142 քառ. մ մակերես

շենքերի քանակը 143 հատ

բ) շենքերի նորոգում 144 հազար դրամ x x x x

Արդյունաբերական շենքեր 145 քառ. մ մակերես

շենքերի քանակը 146 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 147 քառ. մ մակերես

շենքերի քանակը 148 հատ

բ) շենքերի նորոգում 149 հազար դրամ x x x x

Գյուղատնտեսական շենքեր 150 քառ. մ մակերես

շենքերի քանակը 151 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 152 քառ. մ մակերես

շենքերի քանակը 153 հատ

բ) շենքերի նորոգում 154 հազար դրամ x x x x

Տրանսպորտի և կապի շենքեր 155 քառ. մ մակերես

շենքերի քանակը 156 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 157 քառ. մ մակերես

շենքերի քանակը 158 հատ

բ) շենքերի նորոգում 159 հազար դրամ x x x x

Հյուրանոցներ և ռեստորաններ 160 քառ. մ մակերես

շենքերի քանակը 161 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 162 քառ. մ մակերես

շենքերի քանակը 163 հատ

բ) շենքերի նորոգում 164 հազար դրամ x x x x

Այլ շենքեր (նշել) 165 քառ. մ մակերես

շենքերի քանակը 166 հատ

դրանից՝

ա) նոր շենքերի շինարարություն 167 քառ. մ մակերես

շենքերի քանակը 168 հատ

բ) շենքերի նորոգում 169 հազար դրամ x x x x

170 քառ. մ մակերես

171 հատ

172 քառ. մ մակերես

173 հատ

174 հազար դրամ x x x x

175 քառ. մ մակերես

176 հատ

177 քառ. մ մակերես

178 հատ

179 հազար դրամ x x x x

2. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը (փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ)

Անվանումը Տողի համարը Հիմնական միջոցների գործարկումը տարեսկզբից Շինարարություն այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներ

տարե- սկզբից նախորդ տարվա համապա-տասխան ժամանակա-շրջանում տարե- սկզբից նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում

Ա Բ 1 2 3 4 5

Ընդամենը 201

201 տողից՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների

այդ թվում ի հաշիվ՝

պետական բյուջեի 202

սեփականաշնորհումից ստացված միջոցների 203

համայնքների միջոցների 204

Զարգացման և Վերակառուցման Եվրոպական բանկի վարկի 205

Համաշխարհային բանկի վարկի 206

մարդասիրական օգնության միջոցների 207

դրանից.

208

209

կազմակերպության միջոցների 215

դրանից.

օտարերկրյա ներդրողների միջոցների 216

201 տողից՝ ըստ գործունեության տեսակների

այդ թվում.

217

218

219

220

221

222

3. Շինարարական աշխատանքների ծավալներն ըստ շինարարություն իրականացնող կազմակերպությունների Կազմակերպությունների անվանումը Տողի համարը Պետական ռեգիստրում գրանցման համարը Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը Կատարվել են շինարարական աշխատանքներ (փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ)

Ա Բ 1 2 2

301

302

303

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։