ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2007 թվականի N 761-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի մայիսի 24-ին գնահատված գույքը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, որպես առանձին տարրեր օտարել դասական աճուրդով.
2) սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ.
3) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ 10-օրյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը հերթական 5-րդ, իսկ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը հերթական 2-րդ աճուրդներում չվաճառվելու դեպքում ապահովել գույքի դուրսգրումը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հուլիսի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 28-ի N 761-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ 9 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Շարժիչի
համարը Թափքի
համարը Ձեռքբերման
տարեթիվը Գույքի գնահատված
արժեքը
(հազ. դրամ) Գույքի մեկնարկային
գինը
(հազ. դրամ)
1. Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» 51171 1199345 1988 թ. 985.13 739.00
2. Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» 139089 1454782 1991 թ. 886.41 665.00
3. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 0049313 0080730 1993 թ. 1504.39 1128.00
4. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 96155 0224069 1994 թ. 1314.44 986.00
5. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 49048 307057 1995 թ. 1747.14 1310.00
6. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 54823 311341 1995 թ. 1736.57 1302.00
7. Ավտոմեքենա «ՌԱՖ-2203» 167453 0179294 1989 թ. 268.50 201.00
8. Ավտոմեքենա «ՌԱՖ-2203» 33685 027376 1992 թ. 1643.90 1233.00
9. Ավտոմեքենա «ԳԱԶ-330210» 69737 1994 թ. 1085.41 814.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 28-ի N 761-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռք-
բերման
տարեթիվը Քանակը
(հատ) Գույքի գնահատված
արժեքը
(հազ. դրամ) Գույքի մեկնար-
կային գինը
(հազ. դրամ)
1. Գրամեքենա 1963 թ. 4 3.960 2.970
2. Գրամեքենա «Դելյուքս», «Ռոբոտրոն» 1967 թ. 4 3.959 2.970
3. Մետաղյա պահարան 1981 թ. 4 22.736 17.050
4. Չհրկիզվող պահարան 1968 թ. 3 36.540 27.400
5. Սառնարան 1980 թ. 1 7.002 5.250
6. Սառնարան «Արագած» 1970 թ. 1 8.626 6.470
7. Սառնարան «Զիլ» 1971 թ. 4 34.502 25.880
8. Սառնարան «Մորոզկո» 1976 թ. 1 4.719 3.540
9. Սառնարան «Սնեժինկա» 1975 թ. 1 4.719 3.540
10. Օդորակիչ 1975 թ. 2 9.131 6.850
11. Օդորակիչ ԲԿ-1500, 2000, 2500 1979 թ. 57 260.239 195.180
12. Օդորակիչ ՄԱՈՒ 1990 թ. 27 172.479 129.360
13. Գրամեքենա «Ռոբոտրոն-24» 1991 թ. 1 1.176 0.880
14. Գրամեքենա «Ռոբոտրոն-20» 1984 թ. 1 12.892 9.670
15. Տպիչ սարք 1994 թ. 7 1632.43 1224.320
16. Ռադիոկայան «Ալթայ» 1999 թ. 1 151.650 113.740
17. Ամբարձիկ Պ-304 1997 թ. 1 37.080 27.810
18. Բջջային հեռախոս 2000 թ. 1 78.312 58.730
19. Ակումուլյատոր UPS 1998 թ. 9 330.047 247.540
20. Համակարգիչ 1996 թ. 14 1593.793 1195.350
21. Համակարգիչ 1998 թ. 20 1881.692 1411.270
22. Սկաներ 1996 թ. 2 399.762 299.820
23. Շարժիչի լվացման ատրճանակ 1999 թ. 1 15.030 11.270
24. Հատակափայլիչ 1997 թ. 1 26.698 20.020
25. Հեռախոս «Մոտոռոլա» 1997 թ. 1 191.296 143.470
26. Հեռախոս «Պանասոնիկ» 1999 թ. 3 159.660 119.750
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան