Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՎՈԼՈԴԻԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ 09.09.2001 Թ. ՏՐՎԱԾ ԹԻՎ 01ԱN 00160 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 հունիսի 2007 թ.

ք. Երևան N 145-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Վոլոդյա Գալստյանին 09.09.2002 թ. տրված թիվ 01ԱN 00160 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 28.06.2007թ. եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. 2006 թվականի նոյեմբերի 3-ից ուժը կորցրած ճանաչել Վոլոդյա Գալստյանին 09.09.2002թ. տրված թիվ 01ԱN 00160 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

Գ. Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։