«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան N 44-Ն
ՁԵՎ ԹԻՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) «ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 35-Պատահար (ամսական) «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 44-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆեՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հրահանգը սահմանում է «ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում Է:
1.3. Հաշվետվությունը կազմվում է տարվա սկզբից աճողական կարգով և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության կողմից սահմանված ժամկետում:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (բաժին 1), Տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (բաժին 3):
2.1. Հաշվետվության 1 բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, 2-րդ բաժինը` եռամսյակը մեկ անգամ, իսկ 3-րդ բաժինը` տարին մեկ անգամ` աճողական կարգով: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:
2.2. 110 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 120, 130 և 140 տողերի ցուցանիշների հանրագումարին:
2.3. 120 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122 և 123 տողերի ցուցանիշների հանրագումարին:
2.4. 121 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122.1 և 123.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:
2.5. 210, 220, 230, 240, 250, 260, 270 և 280 տողերում լրացվում են` ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և անհատ քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատՃառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
2.6. Տող 211, 221, 231, 241, 251-ի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն անհատ քաղաքացիների ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
2.7. Տող 310, 320, 330 ցուցանիշների հանրագումարը հավասար է առաջին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
2.8. Տող 350 ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 351 և 360 տողերի ցուցանիշների հանրագումարին:
2.9. Տող 370, 380, 390 ցուցանիշների հանրագումարը հավասար է առաջին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
2.10. 400, 410, 420 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է առաջին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի
Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության
ներկայացման ժամկետը`
Ազգային վիճակագրական
ծառայություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը
1-ին և 2-րդ բաժինները` մինչև
հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 10-ը,
3-րդ բաժինը` 15-ը
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
35-ՊԱՏԱՀԱՐ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 44-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(Ձևը փոփ. 18.05.07 N 09-Ն)
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվար - _____ 200__թ.
1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) ԵՎ տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
(ամսական)
Ցուցանիշների անվանումը Տողի
համարը Պատա-
հարների
քանակը,
միավոր Տուժել են, մարդ
զոհվել են վիրավորվել
են
Ա Բ 1 2 3
ՃՏՊ-ընդամենը 110
որոնցից` տուժել են մինչև 16 տարեկան երեխաներ 111
ՃՏՊ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման
հետևանքով
տրանսպորտային միջոցների վարորդներ - ընդամենը 120
այդ թվում` ոչ սթափ վիճակում 121
120 տողից` ըստ պատկանելիության`
իրավական անձանց (հիմնարկությունների և ձեռնարկությունների) 122
այդ թվում` վարորդներ ոչ սթափ վիճակում 122.1
ֆիզիկական անձանց (քաղաքացիների) 123
այդ թվում` վարորդներ ոչ սթափ վիճակում 123.1
հետիոտնի կողմից 130
այդ թվում` վարորդներ ոչ սթափ վիճակում 131
Չբացահայտված ՃՏՊ 140
2. Տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթԵՎեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը ԵՎ դրանց հետԵՎանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
(եռամսյակային)
Ցուցանիշների անվանումը Տողի
հա-
մարը Պատա-
հարների
քանակը,
միավոր Տուժել են, մարդ
զոհվել են վիրավորվել
են
ընդա-
մենը այդ թվում` ոչ
սթափ
վիճակում
գտնված
վարորդների
պատճառով ընդա-
մենը այդ թվում`
ոչ սթափ
վիճակում
գտնված
վարորդների
պատճառով ընդա-
մենը այդ թվում`
ոչ սթափ
վիճակում
գտնված
վարորդների
պատճառով
Ա Բ 1 2 3 4 5 6
Վարորդների կողմից ՃԵԿ-ի
խախտման պատճառով առաջացած
ՃՏՊ-ը և տուժածները
բեռնատար ավտոմեքենաների 210
այդ թվում` անհատ անձանց 211
ավտոբուսների 220
այդ թվում` անհատ անձանց 221
թեթև մարդատար մեքենաների 230
այդ թվում` անհատ անձանց 231
մոտոցիկլետների 240
այդ թվում` անհատ անձանց 241
տրակտորներ և այլ ինքնագնաց
մեխանիզմների 250
այդ թվում` անհատ անձանց 251
տրամվայների 260
տրոլեյբուսների 270
Չբացահայտված ՃՏՊ 280
3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) եվ տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի եվ պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում
(տարեկան)
Ցուցանիշների անվանումը Տողի
հա-
մարը Պատա-
հարների
քանակը,
միավոր Տուժել են, մարդ
զոհվել են վիրավորվել
են
Ա Բ 1 2 3
ՃՏՊ-ը տուժածները` ըստ կատարված
պատահարի վայրի
քաղաքներում և բնակավայրերում 310
ավտոճանապարհներին (բացառությամբ)
քաղաքային և բնակավայրային տեղամասերի 320
այլ տեղերում 330
ՃՏՊ-ը և տուժածները`
տեխնիկական անսարք տրանսպորտային միջոցների
շահագործման պատճառով 340
փողոցների և ճանապարհների անբավարար վիճակը
նպաստել է - ընդամենը 350
այդ թվում` քաղաքների և այլ բնակավայրերի փողոցների
(առանց ավտոճանապարհային տեղամասերի) 351
ավտոճանապարհների - ընդամենը (ներառյալ
քաղաքային և այլ բնակավայրային տեղամասերի) 360
որից` ընդհանուր օգտագործման ճանապարհներին,
ընդամենը 361
ՃՏՊ-ը ըստ տեսակների`
խոչընդոտի վրաերթ 370
հետիոտնի վրաերթ 380
այլ պատահարներ 390
Տուժել են ՃՏՊ-ից
տրանսպորտային միջոցների վարորդներ - ընդամենը 400 X
հետիոտն 410 X
այդ թվում` մինչև 16 տարեկան երեխաներ 411 X
ուղևորներ 420 X
այդ թվում` մինչև 16 տարեկան երեխաներ 421 X
հեծանվորդներ 430 X
այդ թվում` մինչև 16 տարեկան երեխաներ 431 X
այլ մասնակիցներ 440 X
այդ թվում` մինչև 16 տարեկան երեխաներ 441 X
Ղեկավար ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն, պաշտոն)
________________
(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@____________