Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-05-29-ից մինչև 2007-03-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-03-29Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602383

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 նոյեմբերի 2002 թ.

ք. Երևան N 18/4-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 15-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Սահմանել զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու, ընտրական տեղամասեր կազմավորելու կարգը (Հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 06.04.1999 թ. թիվ արձ. 14 կետ 1 «Զինծառայողներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու և նրանց քվեարկությանը նախապատրաստման կարգի մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Ա. Սահրադյան

Հավելված

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի թիվ 18/4-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ

1. Զորամասերում ընտրությունները և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը լրաց. 05.05.03 N 122-Ն)

2. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողների և նույն տարածքում բնակվող նրանց ընտանիքների` ընտրելու և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների ցուցակները կազմում են համապատասխան զորամասերի ղեկավարները:

(2-րդ կետը լրաց. 05.05.03 N 122-Ն)

3. Զորամասի տարածքից դուրս բնակվող, ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող զինծառայողները ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

(3-րդ կետը փոփ. 05.05.03 N 122-Ն)

4. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները, քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում այդ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը:

Համապատասխան համայնքի ղեկավարը ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում այդ զորամասի ընտրողների թիվը ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

5. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի ընտրողները ընդգրկվում են համապատասխան ընտրական տեղամասի (որի տարածքում տեղակայված է զորամասը) ընտրողների ցուցակներում:

Եթե համապատասխան ընտրական տեղամասի և դրա տարածքում տեղակայված զորամասի ընտրողների ընդհանուր թիվը գերազանցում է 2000-ը, ապա այդ տարածքում միայն զորամասի ընտրողների համար կազմավորվում է նոր ընտրական տեղամաս, որի տեղամասային կենտրոնը տեղակայվում է զորամասի տարածքից դուրս:

6. Զորամասի ընտրողների ցուցակը, զորամասի ղեկավարը փակցնում է զորամասում բոլորի համար տեսանելի վայրում, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Ընտրողների ցուցակները ճշտվում են օրենսգրքով սահմանված կարգով:

7. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կմ հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները քվեարկության օրվանից 40 օր առաջ այդ զորամասերում կազմավորում են ընտրական տեղամասեր:

8. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի զինծառայողների ընտրողների ցուցակները կազմում են զորամասերի ղեկավարները և քվեարկությունից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ 4 օր առաջ ընտրողների ցուցակների երկու օրինակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

9. Զինծառայողների ցուցակները կազմվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևին համապատասխան:

10. Զինծառայողների ցուցակները ստորագրվում և կնքվում են զորամասերի ղեկավարների կողմից:

11. Զինծառայողների ցուցակներին կարող են ծանոթանալ համապատասխան ընտրական հանձնաժողովների անդամները և վստահված անձինք: Այդ ցուցակները համընդհանուր ծանոթացման չեն ներկայացվում:

(հավելվածը լրաց., փոփ. 05.05.03 N 122-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։