Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-13-ից մինչև 2005-08-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-08-13Բացել ARLIS-ում

301.0013.25.04.97

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

25 ապրիլի 1997 թ. N 13

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել և ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը ներկայացնել հետևյալ նորմատիվ ակտերը`

1. Կարգ արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման.

2. (կետն ուժը կորցրել է 10.03.05 N 49-Ն)

Վարչության պետ Ս. Ղանթարջյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

11 հունիսի 1997 թ. N 23

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1997 թվականի մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ, 1997 թվականի ապրիլի 25-ի N 13 հրամանով հաստատված «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգի 1-ին կետը հաստատել հետևյալ խմբագրությամբ`

1. Սույն կարգը սահմանված է 1997 թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ապրանքային և սպասարկման նշանների» ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի համաձայն գրանցված ապրանքային և սպասարկման նշանի (այսուհետև` ապրանքային նշան) զիջման կամ այլ անձանց դրա օգտագործման իրավունքի ընձեռնման մասին լիցենզիային պայմանագրերի (այսուհետև նաև` պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:

Վարչության պետ Ս. Ղանթարջյան

Հաստատված է

Հայարտոնագրի 1997 թ. ապրիլի 25-ի

N 13 հրամանով

Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 10.03.05 N 49-Ն)

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

26 հունիսի 1997 թ.

պետական գրանցման N 36970031

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։