Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-11-ից մինչև 2007-06-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-06-04Բացել ARLIS-ում

600.0015.11.03.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 մարտի 2002 թ.

ք. Երևան N 15

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 28.06.05 N 80-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ե), զ) կետերը, 22-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 28.06.05 N 80-Ն)

1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից 2002 թվականի հունվարի 1-ից տրվող լիցենզիաներով կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի առավելագույն սահմանային սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը սահմանել 0.036 ԱՄՆ դոլար` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 0.03 ԱՄՆ դոլար` առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 28.06.05 N 80-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀՀ էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի նախագահ` Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։