Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՏԱԼՈՆ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 մայիսի 2004 թ. N 100/04

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Էտալոն ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, 63-րդ հոդվածի 1-ին կետով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց`

1. Բավարարել «Էտալոն ինվեստ» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված լիցենզիայի դիմումը` տրամադրելով արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0051 լիցենզիան:

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը` սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարությանը և «Էտալոն ինվեստ» ՍՊԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ` Է. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։