ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հուլիսի 2007 թ.
ք. Երևան N 150-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԱԲՐԻ ՀԵՆՎԵՐ» ԵՎ «ԲԻՈԼԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 22-ի N 3 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «Գաբրի Հենվեր» և «Բիոլան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար՝ Դ. Լոքյան
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց
Ց Ա Ն Կ
Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը) Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) Գտնվելու
վայրը Լիցեն-զիայի համարը Լիցենզիա տալու ամսաթիվը Գործողության
տեսակը Գործո-ղու-թյան ժամ-կետը Գրանց-ման հա-մարը Գործունեու-թյան իրականաց-
ման վայրը Բնա- կության վայրը Գործո-ղու-թյան ժամ-կետ-ների երկա-րա- ձգում-ները Տեղեկու-
թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման,
նրա գոր-
ծողության կասեցման, լիցենզիայի գործողու-թյան
դադա-
րեցման
մասին Այլ տեղե-կու-թյուն-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Նոր տրամադրվող լիցենզիաներ
1 «Գաբրի Հենվեր» ՍՊԸ 4214687 ՀՀ Արարատի մարզ, գ. Մարմարաշեն N000005 11.07.2007թ. Մսի և կենդանի-ների սպանդից գոյացած մյուս մթերքի, կաթի, ձկան և ջրային կենդանիների ու մեղրի անասնաբուժա-սանիտարական փորձաքննություն Անժամ-կետ ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Դպրոցական- ների փող., թիվ 9 --- --- --- ---
2 «Բիոլան» ՍՊԸ 9208054 ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության 10 N000006 11.07.2007թ. Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքի, կաթի, ձկան և ջրային կենդանիների ու մեղրի անասնաբուժա-սանիտարական փորձաքննություն Անժամ-կետ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության 7 --- --- --- ---