Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ԵՎ «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2007 թվականի N 833-Ա

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ԵՎ «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերությունների 2005 և 2006 թվականների ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը՝ դրանք համապատասխանեցնելով 2006 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքներին (որոնք կազմել են համապատասխանաբար` 686,877 մլն դրամ և 7,372 մլն դրամ):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցման և դրանց կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարման գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հուլիսի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։