Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KfW) ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ (BMZ-N 2003 66 054)» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2007 թվականի N 850-Ա

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KfW) ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ (BMZ-N 2003 66 054)» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 7-րդ կետի «է» ենթակետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից տրամադրված` «Տարածաշրջանային հզորության փոխանակում-I, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդման վերականգնում (BMZ-N 2003 66 054)» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված շուրջ 1,3 մլն եվրո գումարը «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանի 110 կՎ բաց բաշխիչ սարքավորումն ամբողջապես վերակառուցելու, ինչպես նաև «Գյումրի», «Լոռի», «Գուգարք 1; 2», «Նորադուզ», «Լիճք» օդային գծերի վրա տեղադրված արգելափակիչները և զտիչները նորերով փոխարինելու նպատակով օգտագործելու վերաբերյալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հուլիսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։