«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 153-Ն
ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
եռամսյա ժամկետում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագրի հետ միասին` առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) մինչև 2004 թվականի հունիսի 1-ը` Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման 2004 թվականի ծրագիրը.
բ) եռամսյա ժամկետում ապահովել Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը.
գ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի ֆինանսավորման նպատակով` նշված ծրագրի իրականացման գրասենյակային հատկացման, ինչպես նաև պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով նախատեսվող գումարները հաշվարկային են և 2004 թվականի ընթացքում ճշտման անհրաժեշտություն ունեն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին զեկուցել նշված ծրագրի կատարման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ քննարկել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրվող զեկույցը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. փետրվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 5-ի N 153-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ (ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)
NN
ը/կ Գումարը
(հազ. դրամ)
1 2 3
ԸՆԴԱՄԵՆԸ 10,038,371.7
+
3,377,194,2
այդ թվում`
1. ԸՆԹԱՑԻԿ ՆԵՐՔԻՆ ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ 8,389,071.7
+
3,377,194,2
որից`
ա) վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում 276,200.0
բ) պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում 612,871.7
գ) «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի իրականացման գրասենյակին հատկացվելիք գումար 7,500,000.0
դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարում (պահանջի իրավունքի գնում) 3,377,194.2
2. ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ 500,900.0
որից`
ա) 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացում 418,200.0
այդ թվում`
Հալաբյան փողոցի N 31 շենք 199,500.0
Սեբաստիայի փողոցի N 18 շենք 51,700.0
Սեբաստիայի փողոցի N 26 շենք 53,800.0
Արցախի փողոցի N 8/3 շենք 113,200.0
բ) 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդում 24,800.0
գ) Սիլիկյան թաղամասի կոյուղագծի կառուցում 57,900.0
3. ԳԵՈԴԵԶԻԱԿԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 28,400.0
որից`
սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի կազմում 28,400.0
4. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 20,000.0
որից`
վթարային շենքերի նախագծման աշխատանքներ 20,000.0
5. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 800,000.0
որից`
փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներ 800,000.0
6. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐԸ 300,000.0
(Նախահաշիվը փոփ., լրաց. 18.03.04 N 347-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան