ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունները` որոշում եմ.
1. Սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ կազմը`
Գարեգին ԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ
Աբրամ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ
Հարություն ՇԱՀԲԱԶՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Համլետ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության
ներկայացուցիչ
Սոնա ՍԱՐԳՍՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ
Զոյա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ
Աշոտ ԱԲՈՎՅԱՆ
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի
ներկայացուցիչ
Կարեն ՓՈԼԱԴՅԱՆ
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի
ներկայացուցիչ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2007 թվականի օգոստոսի 6-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. օգոստոսի 3
Երևան
ՆՀ-191-Ա