Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒԾԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0033.28.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունվարի 1998 թվականի N 33

քաղ. Երևան

ԼՈՒԾԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկու անգամ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ չսեփականաշնորհված պետական ձեռնարկությունները` համաձայն N 1 հավելվածի:

2. Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքն իրականացնել մրցույթով։

3. Պետական ձեռնարկությունների լուծարումը և դրանց գույքի վաճառքն իրականացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։

4. Սահմանել, որ լուծարվող պետական ձեռնարկությունների գույքը վաճառվում է մրցույթով՝ որպես գույքային համալիր։

5. Հաստատել լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքի մեկնարկային գները` համաձայն N 2 հավելվածի։

6. Մրցութային հանձնաժողովին՝

ա) երկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթների մասին տեղեկություններ.

բ) լուծարված յուրաքանչյուր պետական ձեռնարկության գույքի վաճառքից գոյացած դրամական միջոցները փոխանցել Հայխնայբանկում այդ նպատակով բացված ժամանակավոր հաշվին և դրանք օգտագործել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) Հայխնայբանկում բացել ժամանակավոր հաշիվներ.

բ) մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կնքել համապատասխան պայմանագիր։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունվարի 28-ի N 33 որոշման

Ց Ա Ն Կ

երկու անգամ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ չսեփականաշնորհված պետական ձեռնարկությունների

1. (կետը հանվել է 08.05.99 N 297)

2. (կետը հանվել է 08.05.99 N 297)

3. (կետը հանվել է 08.05.99 N 297)

4. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 2 արտադրամաս»

պետական ձեռնարկություն

5. (կետը հանվել է 08.05.99 N 297)

6. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 19 արտադրամաս»

պետական ձեռնարկություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. ԿԱՐԱՄԱՆՈւԿՅԱՆ

Կ Ա Զ Մ

պետական ձեռնարկությունների լուծարումն ու դրանց գույքի վաճառքն իրականացնող մրցութային հանձնաժողովի

Ա. Մարկոսյան — ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ամիրյան — ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Վ. Մարգարյան — ՀՀ գյուղատնտեսության նախարարության բարեփոխումների, գյուղացիական տնտեսությունների և միավորումների վարչության պետ

Գ. Մալխասյան — ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

Ա. Թառլանազյան — ՀՀ սեփականաշնորհման նախարարության մեթոդական բաժնի պետ

Մ. Գալստյան — ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաշվապահական հաշվառման և վիճակագրության վարչության պետ

(հավելվածը փոփ. 08.05.99 N 297)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունվարի 28-ի N 33 որոշման

Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքի մեկնարկային գները

1. (կետը հանվել է 08.05.99 N 297)

2. (կետը հանվել է 08.05.99 N 297)

3. (կետը հանվել է 08.05.99 N 297)

4. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 2 արտադրամաս» պետական ձեռնարկություն 49750 հազ. դրամ

5. (կետը հանվել է 08.05.99 N 297)

6. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 19 արտադրամաս» պետական ձեռնարկություն 37000 հազ. դրամ

(հավելվածը փոփ. 08.05.99 N 297)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. ԿԱՐԱՄԱՆՈւԿՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։