«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2007 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2.1. Մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):
(2.1 կետը լրաց. 02.08.07 N 871-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 27-ին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հունիսի 8
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 22-ի N 655-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
5. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
6. Լիցենզավորող հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի փաթեթը, որոշում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտով (N 1 ձև) պահանջվող փաստաթղթերը:
8. Կազմակերպությունների կողմից ներկայացվում են բոլոր փաստաթղթերի պատճենները:
9. Հայտով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ մասնագետների աշխատանքային գրքույկների և դիպլոմների պատճենների, ավտոտրանսպորտային միջոցների փաստաթղթերի, վարորդական վկայականների, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից և կարող են կազմված լինել ռուսաց լեզվով) պետք է լինեն հայերենով:
10. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր):
11. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ (N 2 ձև),
2) կազմակերպության լիցենզիայի պատճենը,
3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների ցանկը (N 3 ձև),
4) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների և ավտովարորդների համար պահանջվող փաստաթղթերը (N 4 ձև):
12. Ներդիրների հատկացման պարտադիր պայման է սեփականության կամ օգտագործման իրավունքով կազմակերպությանը պատկանող հավաքակայանի առկայությունը, բացառությամբ 1-3 մարդատար-տաքսի ավտոմոբիլ ունեցող կազմակերպությունների, որտեղ հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովվել պայմանագրային հիմունքներով: Հավաքակայանի անհրաժեշտ պայմաններն են`
1) ավտոմոբիլների կայանատեղի նվազագույն մակերեսը` մեկ ավտոմոբիլի համար 20 մ.2 հաշվարկով.
2) ավտոմոբիլների` գիծ դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը.
3) վարորդների ամենօրյա բուժզննման կետի առկայությունը:
13. Լիցենզավորող հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա (N 5 ձև) ոստիկանության կողմից լիցենզավորող հանձնաժողովին տրամադրվում է տեղեկանք (N 6 ձև) ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին` ներդիրում (N 7 ձև) նշելու համար:
14. Դեղին հիմնագույնի համարանիշը հատկացվում է ներդիրի առկայության դեպքում:
15. Ներդիրի գործողության ժամկետը սահմանվում է ավտոմոբիլի արտադրության տարեթվից մինչև 10 տարին լրանալը:
16. Ներդիրն ուժի մեջ է սահմանված գործողության ժամկետում, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել), ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
17. Լիցենզավորող հանձնաժողովը հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ավտոմոբիլների համապատասխանությունը սույն կարգի պահանջներին (համապատասխանության թերթիկ` N 8 ձև):
18. Պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:
19. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) միաժամանակ ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:
20. Արգելվում է ներդիրների փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլների:
III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
22. Տաքսամոտորային փոխադրումներում կարող են ներգրավվել միայն 10 և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ:
23. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` հուսալի ամրացված, «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
24. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված անձին հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:
25. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
Գտնվելու վայրը ___________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
Փոխադրումների կազմակերպման վայրը ______________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ
իրականացնելու համար:
Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով)`_____ էջ,
2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` _____ էջ,
3) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը` _____ էջ,
4) սոցիալական ապահովության քարտի պատճենը կամ սոցիալական ապահովության
քարտ չունենալու մասին տեղեկանք (անհատ ձեռնարկատերերը)`__ էջ,
5) պետական տուրքի անդորրագիրը:
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում
առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու _______________________________________________________
(պաշտոնը)
_________________________
(անունը, ազգանունը) _____________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
_____ __________________ 200 թ.
Ձև N 2
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:
Հայտատու________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
______________________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________
_________________________________________________________
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:
Հայտատու _____________________
(ստորագրությունը) _________________________
(անունը, ազգանունը)
Կ.Տ. _____ __________________ 200 թ.
Ձև N 3
Ց Ա Ն Կ
_______________________________________________________________ ի
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ
NN
ը/կ Ավտոմոբիլի
վարորդի
(վարորդների)
անունը,
ազգանունը մակնիշը հաշվառման
համարա-
նիշը դեղին
հիմնագույնի
համարանիշը թողարկման
տարեթիվը ինչ իրավունքով է
պատկանում
կազմակերպությանը
(սեփականության,
վարձակալման) համապատաս-
խանությունը
կարգի
պահանջներին
1 2 3 4 5* 6 7 8
1.
2.
3.
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Հայտատու _____________________
(ստորագրությունը) _________________________
(անունը, ազգանունը)
Կ.Տ. _____ __________________ 200 թ.
Ձև N 4
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ
2. Լիցենզիա
3. Ավտոմոբիլին ամրակցված ավտովարորդի վկայական, պարտադիր բժշկական հավատարմագրման տեղեկանք և ավտոմոբիլների տեխնիկական անձնագիր (գրանցման վկայագիր)
4. Ավտոմոբիլի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր
5. Ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ
6. Ավտոմոբիլի ավտովարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` թույլտվությունը հաստատող փաստաթուղթ
7. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական, իսկ 1-3 ավտոմոբիլ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանների ապահովման պայմանագիր:
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
_____ _______________ 200 Թ. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպության անվանումը_______________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը __________
__________________________________________________________
Գործունեության տարածքը _________________________________________
Լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման համարը, ամսաթիվը ______________
__________________________________________________________
NN
ը/կ Ավտոմոբիլի Ինչ հիմունքով է
շահագործվում
(սեփականության,
վարձակալման)
մակնիշը հաշվառման
համարանիշը դեղին
հիմնագույնի
համարանիշը թողարկման
տարեթիվը
1 2 3 4* 5 6
1.
2.
3.
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________
(ստորագրությունը) ______________
(անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 6
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ___________ 200 Թ. N________ՏԵՂԵԿԱՆՔԻ
ՀԱՄԱՁԱՅՆ________________________________________ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
NN
ը/կ Ավտոմոբիլի
մակնիշը հաշվառման
համարանիշը դեղին
հիմնագույնի
համարանիշը
1.
2.
3.
_________________________
(անունը, ազգանունը) _____________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
Ձև N 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԾ № 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՆԵՐԴԻՐ № 00000
Հայաստանի Հանրապետությունում
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումների կազմակերպման
Կազմակերպության անվանումը կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը
____________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)
գտնվելու (բնակության) վայրը ________________________________
____________________________________________________
Գործունեության տարածքը __________________________________
Ավտոմոբիլի մակնիշը______________________________________
Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը ___________________________
Դեղին հիմնագույնի համարանիշը ______________________________
Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN)___________________________
Ներդիրը տալու ամսաթիվը ___________________________________
Ներդիրի գործողության ժամկետը _____________________________
ՆԱԽԱՐԱՐ ________________
(ստորագրությունը) ______________
(անունը, ազգանունը)
Ձև N 8
Հ Ա Մ Ա Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
_____ __________________ 200 թ.
NN
ը/կ Ավտոմոբիլը
ներկայացնողի
(ներկայացնողների)
անունը,
ազգանունը Ավտոմոբիլի Պարտադիր պայմանների առկայությունը
մակ-
նիշը հաշվառ-
ման
համա-
րանիշը դեղին
հիմնա-գույնի
համա-րանիշը թողարկման
տարեթիվը ինչ
իրավունքով է
պատկանում
կազմակեր-
պությանը ուղեսրահում
ուղևորին
տեսանելի
մասում
տեղադրված
տաքսամետր(սակաչափիչ) թափքի
կողային
մասում
շախմատաձև
տարբերա-նշմամբ
գծանշում ուղեսրահում
զբաղված
լինելը
(չլինելը)արտահայտող
լուսացուցիչ տանիքին
հուսալի
ամրացված,
«ՏԱՔՍԻ»
գրառմամբ
դեղին գույնի
տարբերանշան տաքսի-
ծառայություն
մատուցող
կազմակեր-պության
(անհատ
ձեռնարկա-
տիրոջ)
և տվյալ
ավտոմոբիլի
վարորդի մասին
տեղեկատվություն
1 2 3 4 5* 6 7 8 9 10 11 12
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը
1.
2.
3.
Լրացվում են 8-12 սյունակները` այո (ոչ) նշմամբ:
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Լիցենզավորող հանձնաժողով` _________________
(ստորագրությունը) __________________
(անունը, ազգանունը)
_________________
(ստորագրությունը) __________________
(անունը, ազգանունը)
_________________
(ստորագրությունը) __________________
(անունը, ազգանունը)
_________________
(ստորագրությունը) __________________
(անունը, ազգանունը)
_________________
(ստորագրությունը) __________________
(անունը, ազգանունը)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 22-ի N 655-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՏԾ № 00000
Հայաստանի Հանրապետությունում
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումների կազմակերպման
Տրվում է ____________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմակերպության
(անհատ ձեռնարկատիրոջ)_________________________________________
(գտնվելու (բնակության) վայրը)
Լիցենզիայի գործողության ժամկետը՝ անժամկետ
Լիցենզիան տալու ամսաթիվը`
___ ________ 200 թ.
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ
ՆԱԽԱՐԱՐ
_____________
(ստորագրությունը)
______________
(անունը, ազգանունը)
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
* - Ծանոթություն - համաձայն Արդարադատության նախարարության թիվ 41 պաշտոնական տեղեկատվության սույն որոշումն ուժի մեջ է մտնում 07.07.2007 թ.