030.0194.24.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները համազգային խնդիրների լուծման ներկա պահանջներին համապատասխանեցնելու, ազգային միասնության գաղափարը արդյունավետ իրականացնելու, հիմնարար հայեցակարգ և անհրաժեշտ կազմակերպական կառույցներ ստեղծելու նպատակով որոշում եմ.
1. 1999 թվականի սեպտեմբերին Երևանում հրավիրել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական խորհրդաժողով:
2. Ստեղծել համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական
Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Հարություն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն ՇՈՒԳԱՐՅԱՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հրանտ ՄԱԹևՈՍՅԱՆ Հայաստանի գրողների միության նախագահ
Վահան ՏԵՐ-ՂևՈՆԴՅԱՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն
Լազար ՍՈՒՋՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ
Ջիվան ՄՈՎՍԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(2-րդ կետը խմբ. 21.06.99 ՆՀ-314)
3. Համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողովին`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել համահայկական խորհրդաժողովի կազմակերպման, անհրաժեշտ փաստաթղթերի ու ծրագրային մոտեցումների նախապատրաստման առաջարկություններ.
բ) նախապատրաստման աշխատանքներում ներգրավել Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտության և մշակույթի գործիչների, առանձին անհատների.
գ) ակտիվորեն համագործակցել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետ.
դ) աշխատանքներում ներգրավել Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներին:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
24 դեկտեմբերի 1998 թ.
ՆՀ-194