ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2007 թվականի N 859-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 16 աղյուսակներում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում ու N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. Չարենցավանի N 2 դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին հատկացնել 3,383.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին հատկացվում են 2007 թվականի չորրորդ եռամսյակում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նախատեսված աշխատանքների` սահմանված կարգով կազմված, դրական փորձագիտական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. օգոստոսի 6
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 859-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող
մարմինների անվանումները Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները
նշված են դրական
նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
այդ թվում`
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ - (3,838.1)
այդ թվում`
03 Տարրական, հիմնական և
միջնակարգ ընդհանուր կրթություն - (3,838.1)
այդ թվում`
01. Կրթական օբյեկտների
հիմնանորոգում - (3,838.1)
ՀՀ Կոտայքի մարզպետարան - (3,838.1)
այդ թվում`
Կապիտալ նորոգումների ծախսեր - (3,838.1)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ
ԾԱԽՍԵՐ - 3,838.1
այդ թվում`
06 Այլ ծախսեր - 3,838.1
01. ՀՀ կառավարության
պահուստային ֆոնդ - 3,838.1
ՀՀ կառավարություն - 3,838.1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 859-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Ծրագրերի և կատարողների
անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները` նշված են փակագծերում)
խումբը ենթա-
խումբը կապիտալ
ծախսերի
ընդհա-
նուր
ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների
կապիտալ
շինարարու-թյուն կապիտալ նորոգում նախագծահե-
տազոտական, երկրաբանա-
հետախուզա-
կան և գեո-
դեզիաքարտե-
զագրական աշխատանքներ այլ
կապի-
տալ
ծախսեր
ԸՆԴԱՄԵՆԸ (3,838.1) (3,838.1)
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ (3,838.1) (3,838.1)
այդ թվում`
04 03 01. Կրթական օբյեկտների
հիմնանորոգում (3,838.1) (3,838.1)
այդ թվում`
ք. Հրազդանի թիվ 4 դպրոց (88.1) (88.1)
ք. Չարենցավանի թիվ 1 դպրոց (3.2) (3.2)
գ. Գողթի միջն. դպրոց (320.7) (320.7)
ք. Հրազդանի թիվ 13 դպրոց (82.3) (82.3)
ք. Չարենցավանի N 2 դպրոց (73.5) (73.5)
ք. Չարենցավանի թիվ 6 միջն. դպրոց (312.6) (312.6)
ք. Չարենցավանի թիվ 5 միջն. դպրոց (252.7) (252.7)
գ. Արզականի դպրոցի հիմնանորոգում (70.3) (70.3)
ք. Նոր Հաճընի թիվ 1
դպրոցի հիմնանորոգում (359.8) (359.8)
ք. Հրազդանի պետական քոլեջի հիմնանորոգում (307.9) (307.9)
ք. Չարենցավանի թիվ 4 դպրոցի հիմնանորոգում (387.7) (387.7)
Բյուրեղավանի թիվ 1 դպրոցի հիմնանորոգում (356.6) (356.6)
Հրազդանի թիվ 6 դպրոցի հիմնանորոգում (271.4) (271.4)
գ. Մեղրաձորի դպրոցի հիմնանորոգում (349.3) (349.3)
գ. Ալափարսի դպրոց (292.1) (292.1)
գ. Ջրվեժի դպրոցի հիմնանորոգում (309.9) (309.9)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 859-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խում-
բը Ենթա-
խում-
բը Ծրագրերի և կատարողների
անվանումները Ցուցանիշների
փոփոխությունը
(նվազեցումները
նշված են
փակագծերում)
ինն
ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - (3,838.1)
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ - (3,838.1)
այդ թվում`
04 03 01. Կրթական օբյեկտների
հիմնանորոգում - (3,838.1)
այդ թվում`
ք. Հրազդանի թիվ 4 դպրոց - (88.1)
ք. Չարենցավանի թիվ 1 դպրոց - (3.2)
գ. Գողթի միջն. դպրոց - (320.7)
ք. Հրազդանի թիվ 13 դպրոց - (82.3)
ք. Չարենցավանի N 2 դպրոց - (73.5)
ք. Չարենցավանի թիվ 6 միջն. դպրոց - (312.6)
ք. Չարենցավանի թիվ 5 միջն. դպրոց - (252.7)
գ. Արզականի դպրոցի հիմնանորոգում - (70.3)
ք. Նոր Հաճընի թիվ 1 դպրոցի հիմնանորոգում - (359.8)
ք. Հրազդանի պետական քոլեջի հիմնանորոգում - (307.9)
ք. Չարենցավանի թիվ 4 դպրոցի հիմնանորոգում - (387.7)
Բյուրեղավանի թիվ 1 դպրոցի հիմնանորոգում - (356.6)
Հրազդանի թիվ 6 դպրոցի հիմնանորոգում - (271.4)
գ. Մեղրաձորի դպրոցի հիմնանորոգում - (349.3)
գ. Ալափարսի դպրոց - (292.1)
գ. Ջրվեժի դպրոցի հիմնանորոգում - (309.9)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան