Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ ԲԱՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

27 հուլիսի 2007 թվականի N 92-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ապավեն» ՍՊԸ բաց մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 13.07.07թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Ապավեն» ՍՊ ընկերության 2007թ. մայիսի 16-ի N ԱՊ-0642 գրությամբ ներկայացված բաց մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Ապավեն» ՍՊ ընկերությանը տրամադրել բաց մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` ք. Երևան, Արարատյան 43 հասցեում:

Նախագահ` Ա. Ավետիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։